Լրահոս

24.07.2012 12:36


Գողություններ «Վերնիսաժ»-ից

Գողություններ «Վերնիսաժ»-ից
Հուլիսի 21-ին, ժամը 16.30-ին, ոստիկանության ծառայողները գողություն կատարելու կասկածանքով, Երևանի Արամի փողոցին հարակից «Վերնիսաժ» տոնավաճառից բերման են ենթարկել 1962 թ. ծնված Արտաշես Ն.-ին, որի մոտ հայտնաբերվել է արծաթյա 6 մատանի, 2 զույգ ականջօղ և փայտյա զարդատուփ:
Պարզվել է, որ նա զարդերը նույն օրը գողացել է «Վերնիսաժ» տոնավաճառի 4 վաճառասեղաններից, իսկ 5-րդ սեղանից գողություն կատարելու ժամանակ բռնվել է:
Կատարվում է քննություն:

Այս խորագրի վերջին նյութերը