Լրահոս

24.07.2012 11:49


Հրայր Թովմասյան. «Այս ծրագրի իրականացումը ՀՀ իշխանությունների պարտքն է»

Հրայր Թովմասյան. «Այս ծրագրի իրականացումը ՀՀ իշխանությունների պարտքն է»

Այսօր ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն ու նախարարի տեղակալները ներկայացրել են ՀՀ իրավական և դատական բարեփոխումների 2012-2016թթ. ռազմավարական ծրագիրն ու դրանով նախատեսվող քայլերը: Ծրագիրը ներառում է քրեական, քաղաքացիական, վարչական արդարադատության, դատական համակարգի, դատախազության, փաստաբանության և քաղաքացիներին մատուցվող ծառայությունների ոլորտները։
Ըստ Հրայր Թովմասյանի՝ ծրագրի հիմնական նպատակն է Հայաստանի Հանրապետությունում ժամանակակից իրավական պետության չափանիշներին համապատասխանող իրավական համակարգի և դատական իշխանության ապահովումը: «Այս ծրագրի իրականացումը ՀՀ իշխանությունների պարտքն է։ Դրանում արտահայտված են բոլոր այն խնդիրների հստակ լուծումները, որոնք այսօր իրապես կան հանրապետության իրավական և դատական համակարգերում»,–ասել է նախարարը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը