Ճարտարապետը Երևանի կրկեսի շենքի վերակառուցումը «եվրոռեմոնտի» պտուղ է համարում
Ճարտարապետ Արսեն Կարապետյանը (Shur Dabavog) Երևանի կրկեսի վերնաորոգման նախագիծը շատ թույլ է համարում։ «7օր»–ի հետ զրույցում նա ասել է, որ նախկին շենքը թեպետ և չտեսնված գլուխգործոց չէր, բայց իր տեսակի մեջ գրագետ արված և ուրույն կերպար ունեցող էր:
–Այն, ինչպիտիդառնարվերակառուցումիցհետո, շատտխուր, անդեմ, անժամանակմի, ժողովրդիասած, «եվրոռեմոնտի» պտուղէր,–նշել է նա՝ ընդգծելով, որ այսօր մեր երկրում մի գռեհիկ մտածելակերպ է ձևավորվել. «Մարդիկբանենանում, ոչինչ՝որանորակ, անիմաստ, ժամանակավոր, կարևորը՝ինչ-որբանանումեն, դուքէլանընդհատդեմեք»։
Ճարտարապետը, սակայն, ցավալի է համարում, որ մեզ մոտ ո՛չ հարգանք կա ժառանգության նկատմամբ, ո՛չ էլ իրական նոր, համարձակ ու արդիական ճարտարապետությունն է ողջունվում:
–Այսպիսիկիսատ-պռատռեմոնտներովմիայնփչացնումենքմիջավայրը,–ընդգծել է Արսեն Կարապետյանը:
2011թ. սեպտեմբերից Կրկեսում վերակառուցման աշխատանքներ են ընթանում: Դրանք նախատեսված է ավարտին հասցնել 2013թ.։ Կրկեսի շենքը 1962թ.-ից՝ կառուցման օրվանից ի վեր, առաջին անգամ է վերանորոգվում։ Այդ նպատակով հատկացվել է 10 մլն դոլար:
Ճարտարապետը Երևանի կրկեսի շենքի վերակառուցումը «եվրոռեմոնտի» պտուղ է համարում
Ճարտարապետ Արսեն Կարապետյանը (Shur Dabavog) Երևանի կրկեսի վերնաորոգման նախագիծը շատ թույլ է համարում։ «7օր»–ի հետ զրույցում նա ասել է, որ նախկին շենքը թեպետ և չտեսնված գլուխգործոց չէր, բայց իր տեսակի մեջ գրագետ արված և ուրույն կերպար ունեցող էր:
–Այն, ինչ պիտի դառնար վերակառուցումից հետո, շատ տխուր, անդեմ, անժամանակ մի, ժողովրդի ասած, «եվրոռեմոնտի» պտուղ էր,–նշել է նա՝ ընդգծելով, որ այսօր մեր երկրում մի գռեհիկ մտածելակերպ է ձևավորվել. «Մարդիկ բան են անում, ոչինչ՝ որ անորակ, անիմաստ, ժամանակավոր, կարևորը՝ ինչ-որ բան անում են, դուք էլ անընդհատ դեմ եք»։
Ճարտարապետը, սակայն, ցավալի է համարում, որ մեզ մոտ ո՛չ հարգանք կա ժառանգության նկատմամբ, ո՛չ էլ իրական նոր, համարձակ ու արդիական ճարտարապետությունն է ողջունվում:
–Այսպիսի կիսատ-պռատ ռեմոնտներով միայն փչացնում ենք միջավայրը,–ընդգծել է Արսեն Կարապետյանը:

7or.am