Քաղաքական

24.07.2012 10:49


Նաիրա Զոհրաբյան. ««Ժառանգությունը» փորձում է հանրային շարժումն ուղղորդել ԲՀԿ-ի դաշտ»

Նաիրա Զոհրաբյան. ««Ժառանգությունը» փորձում է հանրային շարժումն ուղղորդել ԲՀԿ-ի դաշտ»

Հունիսի 17-ին «Հարսնաքար» ռեստորանային համալիրում դաժան ծեծի հետևանքով սպանված ՀՀ ՊՆ Կենտրոնական զինվորական կլինիկական հոսպիտալի բաժանմունքի պետ, մայոր Վահե Ավետյանի գործով հետաքննության հետ կապված՝ ՀՅԴ-ն, ՀԱԿ-ը և «Ժառանգությունը» հարցաշար են ուղարկել ՀՀ գլխավոր դատախազություն և կառավարություն: 

ԲՀԿ-ն չի ստորագրել այդ փաստաթուղթը: «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը «yerkir.am»-ի հետ զրույցում նշել է, որ իրենք չեն պատրաստվում ստորագրել ոչ մի հարցաշարի, համաձայնագրի տակ, որտեղ կա «Ժառանգության» թեկուզ և մեկ անդամի ստորագրություն: 

«Մենք պատրաստ ենք առանձին հարցաշար ներկայացնել կամ էլ ՀԱԿ-ի և ՀՅԴ-ի հետ միասին քննարկել հարցաշարը, սակայն նպատակահարմար չենք գտնում ստորագրել այն հարցաշարի տակ, որտեղ արդեն իսկ կա «Ժառանգության» ստորագրությունը»,–ասել է ԲՀԿ-ական պատգամավորը՝ հավելելով, թե իրենք չեն ցանկանում գործ ունենալ մի քաղաքական ուժի հետ, որը ինքնուրույն չէ: 

««Ժառանգությունը» փորձում է հանրային շարժումն ուղղորդել ԲՀԿ-ի դաշտ, իսկ կուսակցության անդամները ջանք և եռանդ չեն խնայում իրենց հանձնարարականը կատարելու, ինչն իրենց չի հաջողվելու»,–հավելել է նա: 

Ըստ Զոհրաբյանի` ԲՀԿ-ն պատրաստ է համագործակցել միայն այն քաղաքական ուժերի հետ, որոնք ինքնուրույն են և չեն առաջնորդվում հանձնարարականներով:

Այս խորագրի վերջին նյութերը