Լրահոս

24.07.2012 10:44


Այսօր «Նոր ալիք-2012»–ում Հայաստանը կներկայացնի Սուրեն Առուստամյանը

Այսօր «Նոր ալիք-2012»–ում Հայաստանը կներկայացնի Սուրեն Առուստամյանը

Այսօր՝ հուլիսի 24–ին, Լատվիայի Յուրմալա քաղաքում սկսվելու և մինչև հուլիսի 29–ը շարունակվելու է «Նոր ալիք-2012» միջազգային երաժշտական 11-րդ մրցույթը։ Մասնակից 14 երկրներից Հայաստանը ներկայացնելու է երիտասարդ կատարող, «Suren Arustamyan Blues Band»-ի վոկալիստ, կիթառահար Սուրեն Առուստամյանը: Նա ներկայանալու է 3 երգով՝ համաշխարհային հիթ, մեր երկրի հիթերից որևէ մեկը, երգի պրեմիերա: Երեք օր տևած մրցույթը եզրափակվելու է գալա համերգով, և հանձնվելու են մրցանակները։

Սուրեն Առուստամյանին աջակցելու համար Լատվիա են մեկնելու նաև հաղորդավարներ Նազենի Հովհաննիսյանը, Ավետ Բարսեղյանը, երգիչներ Անդրեն, Մհերը, երգչուհի Սոֆի Մխեյանը: Հայաստանի մասնակիցը կիթառը ձեռքն է վերցրել 14 տարեկանից և մինչ օրս նրանից անբաժան է։ Սուրեն Առուստամյանը նախընտրում է բլյուզը և Յուրմալայում այդ ոճը ներկայացնող միակ մասնակիցն է։

Մրցույթի նախընտրական փուլին Հայաստանից մասնակցել են Սուրեն Առուստամյանը, Լուսինե Աղաբեկյանը, Լիլիթ Հովհաննիսյանը, Հռիփսիմե Հակոբյանը և Մերի Մնջոյանը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը