Տեղի է ունեցել Ռուսաստանի ներքին գործերի նախարարության և Հայաստանի ոստիկանության միավորված կոլեգիայի նիստը
2012 թ. հուլիսի 23-ին տեղի ունեցավ Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարության և Հայաստանի Հանրապետության ոստիկանության միավորված կոլեգիայի տասներեքերորդ նիստը:
Նախագահում էին Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը և Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարար, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Կոլոկոլցևը:
Նիստին մասնակցում էին միավորված կոլեգիայի անդամները, ինչպես և Հայաստանի Հանրապետության ոստիկանության և Ռուսաստանի Դաշնության ՆԳ նախարարության կենտրոնական ապարատի և օպերատիվ վարչությունների պետերը:
Նիստի օրակարգում երկու հարց էր:
1. 2010-2011 թթ. միջազգային կազմակերպված հանցավոր խմբերի և հանցավոր ընկերակցությունների պարագլուխների ու կազմակերպիչների, ինչպես և անդամների հանցավոր գործունեության կանխման ուղղությամբ Հայաստանի Հանրապետության ոստիկանության և Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարության փոխհամագործակցության արձանագրության կատարման ընթացքի մասին:
2. Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարության և Հայաստանի Հանրապետության ոստիկանության միավորված կոլեգիայի 2013 թ. աշխատանքի պլանի նախագծի մասին:
Օրակարգի առաջին հարցի շրջանակներում նշվեց, որ ըստ Համաձայնագրի՝ կոնկրետ քայլեր են կատարվել Ռուսաստանի ՆԳՆ և Հայաստանի ոստիկանության համապատասխան ծառայությունների օպերատիվ-փնտրողական գործունեության ոլորտում, այդ առումով՝ հիմնականում ուշադրություն է դարձվել օպերատիվ տեղեկատվության փոխանակմանը, նպատակային աշխատանքային խմբերի կազմավորմանը՝ միջազգային կազմակերպված հանցավոր խմբերի և հանցավոր ընկերակցությունների պարագլուխների ու կազմակերպիչների, ինչպես և անդամների հանցավոր գործունեության փաստաթղթավորման և նրանց քրեական պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ:
Գերատեսչությունների ղեկավարները նշեցին, որ Ռուսաստանի Դաշնության ՆԳ նախարարության և Հայաստանի Հանրապետության ոստիկանության մարմինների գործընկերության արդյունավետության բնութագրական ցուցիչ է նաև նախաքննությունից ու դատարանից խուսափող անձանց գտնվելու վայրերի հայտնաբերմանն ուղղված համատեղ աշխատանքը:
2011 թ. և 2012 թ. առաջին կիսամյակում Ռուսաստանի տարածքում ձերբակալվել են 244 անձինք, որոնց նկատմամբ հետախուզում էր հայտարարված Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից, միևնույն ժամանակ հայկական կողմը ձերբակալել է 192 անձանց, որոնք հետախուզվում էին Ռուսաստանի իրավապահ մարմինների կողմից:
2011 թ. Ռուսաստանի Դաշնությունից Հայաստանի Հանրապետություն էքստրադիցիայի է ենթարկվել 37 հանցագործ: Հայկական կողմն իր հերթին այդ ընթացքում Ռուսաստանին է հանձնել 4 անձանց, որոնք որոնվում էին ռուսական իրավապահ մարմինների կողմից:
2012 թ. Հայաստանի Հանրապետություն էքստրադիցիայի ենթարկվածների թիվը 20-ն է:
Նիստի ընթացքում նշվեց, որ պլանաչափ զարգանում է նաև թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների անօրինական շրջանառության հակազդմանն ուղղված համագործակցությունը:
Կազմակերպվել է տեղեկատվության, այդ թվումÿ օպերատիվ տեղեկատվության փոխանակում թմրամիջոցների հետ անօրինական գործողություններ կատարելու մեջ կասկածվող կամ այդպիսի գործողությունների համար Ռուսաստանի Դաշնության կամ Հայաստանի հանրապետության տարածքում ձերբակալված անձանց, ինչպես և թմրամիջոցների տեղափոխման ճանապարհների ու երթուղուղիների վերաբերյալ:
Քննարկումների արդյունքում ստորագրվեց Հայաստանի Հանրապետության ոստիկանության և Ռուսաստանի Դաշնության ՆԳ նախարարության համատեղ որոշում այդ հարցի վերաբերյալ:
Օրակարգի երկրորդ հարցի քննարկման ընթացքում հաստատվեց Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարության և Հայաստանի Հանրապետության ոստիկանության միավորված կոլեգիայի հերթական նիստի օրակարգը և անցկացման ժամկետները: Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարության և Հայաստանի Հանրապետության ոստիկանության միավորված կոլեգիայի հաջորդ նիստը տեղի կունենա 2013 թ. հուլիսին, Ռուսաստանի Դաշնության տարածքում: