Քաղաքական

23.07.2012 20:38

Բաղրամյան 26–ի գեբելսյան քարոզչությունը

Բաղրամյան 26–ի գեբելսյան քարոզչությունը

Ամբողջությամբ տապալվելով ներքին ու արտաքին քաղաքական ոլորտներում՝ սերժսարգսյանական թիմը փորձում է «Վերարտադրություն» օպերացիան իրականացնել գեբելսյան քարոզչության և քաղաքական դաշտի հաճախորդացման միջոցով։ Այսինքն՝ փոխարենը դասեր քաղելու և սեփական սխալներից հետևություններ անելու՝ նախագահական նստավայրի քարոզչական թիմը զբաղված է բացառապես տեղեկատվական աղբ ստեղծելով ու տարածելով։

Այս թեմային հանրահավաքային ելույթներից մեկում, ի դեպ, անդրադարձել էր ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը։ Նա մասնավորապես նշել էր հետևյալը. «Ես կխոսեմ մի երիտօլիգարխի մասին, որը երբեք հրապարակային ելույթներ չի ունենում, նրա մասին ոչ մի բան չի գրվում, բայց նա շատ ավելի վտանգավոր է, քան հայտնի օլիգարխները։ Խոսքը Սերժ Սարգսյանի փեսայի, ՀՀԿ նախընտրական շտաբի պետի տեղակալ Միքայել Մինասյանի՝ Միշիկի մասին է: Նա ստեղծել է մի ամբողջ ստի կայսրություն, որի նպատակն է ստեղծել հասարակությանը ԶԼՄ-ի միջոցով մանիպուլյացիայի տոտալիտար համակարգ: «Գեբելսյան» այս համակարգը արշավ է սկսել Կոնգրեսի, ՀՅԴ–ի եւ ԲՀԿ–ի դեմ»։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։