Սոբչակին հեռացրել են «Թոփ–մոդել ռուսական ձևով» հաղորդումը վարելուց
Հաղորդավարուհի Քսենյա Սոբչակը հեռուստաեթերի նոր սեզոնից սկսած՝ այլևս չի վարելու «Муз-ТВ»–ով հեռարձակվող «Թոփ–մոդել ռուսական ձևով» իրական շոուն։ Այս մասին Սոբչակը գրել է «Թվիթերի» իր էջում։ Այսպիսով՝ նա զրկվել է դաշնային հեռուստաալիքում իր վերջին հաղորդումից։
Նոր սեզոնից այս հաղորդումն ամբողջովին նորովի է լինելու՝ սկսած կառուցվածքից, ավարտած ժյուրիով։ Այն վարելու է հայտնի մոդելներից մեկը, ում անունը չի հրապարակվում։
Այս տարվա մայիսին էլ հեռուստաալիքի ղեկավարությունը Սոբչակին զրկել էր ամենամյա մրցանակաբաշխությունը վարելուց, ինչը նա անում էր մի քանի տարի։ Սոբչակը դա պայմանավորել էր «վերևից իջեցված» զանգով։ Որպես համերաշխության նշան՝ «Муз-ТВ» մրցանակաբաշխությունը հրաժարվել էր վարել նաև Սոբչակի համահաղորդավարը՝ Անդրեյ Մալախովը։
Սոբչակին թույլ չէին տվել հանձնել նաև «ТЭФИ»–ի անվանակարգերից մեկի մրցանակը։
Այսպիսով, «Թոփ մոդել ռուսական ձևով»–ը դարձել է այս տարվա երրորդ նախագիծը տվյալ հեռուստաընկերությունում, որից Սոբչակը հեռացել է։

7or.am