Լրահոս

23.07.2012 19:05


Տեղաբաշխվել են 500 մլն դրամ ծավալով պարտատոմսեր

 Հուլիսի 23-ին տեղի է ունեցել 13 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT1322A120 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:
Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 500 մլն դրամ է, իսկ պահանջարկը՝ 660 մլն դրամ, որից մրցակցային` 658 մլն դրամ, ոչ մրցակցային` 2 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 500 մլն դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 488 933 454 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 8.9541 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 9.3295 տոկոս:
Աճուրդին մասնակցել են 2 դիլեր:

Այս խորագրի վերջին նյութերը