Սոս Պետրոսյան. «Որևէ վնաս չի տրվել, երդվում եմ որպես կրկեսի գեղավերստական ղեկավար»
Երևանի կրկեսի նոր գմբեթը 4-5մետրով բարձր կլինի։ Նախկինում այն 16 մետր էր։ Այս մասին «7օր»–ին ասել է Երևանի կրկեսի գեղարվեստական ղեկավար Սոս Պետրոսյանը։
Հիշեցնենք, որ հուլիսի 21-ին պայթեցվեց Երևանի կրկեսի գմբեթը։ Ըստ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության՝ շենքիգմբեթըվթարայինվիճակում էր, և մասնակի ապամոնտաժումը վտանգավոր էր աշխատակիցների համար, ուստի նախապատվությունը տրվել է պայթեցման եղանակին։
–Մենք սկզբից որոշել էինք չպայթեցնել։ Բայց հետո սեյմսիկ կայանից եկան, ստուգեցին, տեսան, որ ավելի լավ է նոր գմբեթ կառուցվի։ Հիմա 4-6 մետրով այն կբարձրացվի։ Այդպես ավելի ճիշտ է։ Ի դեպ, ավելի էժան կլիներ, եթե շենքը լրիվ քանդվեր, բայց քանի որ որոշվեց ճարտարապետական տեսքը պահել, գմբեթը քանդեցին, չնայած որ դա ավելի ծախսատար էր,–ընդգծել է Ս. Պետրոսյանը։
Նշենք նաև, որ 2011թ. սեպտեմբերից Կրկեսում վերակառուցման աշխատանքներ են ընթանում, որոնք նախատեսված են ավարտին հասցնել 2013թ.։ Կրկեսի շենքը 1962թ.-ից, այսինքն կառուցման օրվանից ի վեր, առաջին անգամ է վերանորոգվում, որի համար արդեն իսկ հատկացվել է 10 մլն դոլար: «7օր»–ի հարցին՝ գմբեթի պայթեցումը մինչ այժմ շենքում կատարված վերանորոգման աշխատանքներին չի՞ վնասել, Ս. Պետրոսյանը պատասխանել է.
–Որևէ վնաս չի տվել։ Ես երդվում եմ որպես կրկեսի գեղավերստական ղեկավար։
Մասնագիտական տեսանկյունից նա դժվարացել է մանրամասն ասել, թե մինչ հիմա վերակառուցման ինչ որոշակի աշխատանքներ են կատարվել, միայն հայտնել է, որ Կրկեսի շենքին հարակից երկհարկանի մեծ շինությունն է քանդվել, և ամբողջ աղբն է հավաքվել։
Իսկ վերակառուցումից հետո Կրկեսի վերին հարկում նաև լինելու է դերասանների համար նախատեսված հյուրանոց։
–Կոմունիստների ժամանակվանից շենքը եղել է չորսհարկանի, ինչպես հիմա, և վերևի երկու հարկում հյուրանոց է եղել,–նշել է գեղարվեստական ղեկավարը։
Սոս Պետրոսյան. «Որևէ վնաս չի տրվել, երդվում եմ որպես կրկեսի գեղավերստական ղեկավար»
Երևանի կրկեսի նոր գմբեթը 4-5 մետրով բարձր կլինի։ Նախկինում այն 16 մետր էր։ Այս մասին «7օր»–ին ասել է Երևանի կրկեսի գեղարվեստական ղեկավար Սոս Պետրոսյանը։
Հիշեցնենք, որ հուլիսի 21-ին պայթեցվեց Երևանի կրկեսի գմբեթը։ Ըստ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության՝ շենքի գմբեթը վթարային վիճակում էր, և մասնակի ապամոնտաժումը վտանգավոր էր աշխատակիցների համար, ուստի նախապատվությունը տրվել է պայթեցման եղանակին։

7or.am