Հուլիսի 23-ին, ժամը 01.30-ին, անհայտ քաղաքացուց ոստիկանության Տավուշի բաժնում ահազանգ է ստացվել, որ Ներքին Կարմիրաղբյուր գյուղում սպանվել է Այգեպար գյուղի բնակիչ, 1960 թ. ծնված Խաչատուր Խաչատրյանը:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 01.00-ի սահմաններում, Ներքին Կարմիրաղբյուրի «Չինգիլ» կոչվող տարածքում, վիճաբանության ժամանակ, նրան դանակահարել և սպանել է Բերդ քաղաքի բնակիչ, նախկինում դատված, 1985 թ. ծնված Վրեժ Մ.-ն:
Ձեռնարկվում են միջոցառումներ նրան հայտնաբերելու ուղղությամբ:
Դանակահարել և սպանել է