Լրահոս

23.07.2012 12:56


Գյումրիում 1–սենյականոց 640 բնակարանների վիճակահանությունը ևս ամբողջապես տեսաձայնագրվեց (տեսանյութ)

Գյումրիում 1–սենյականոց 640 բնակարանների վիճակահանությունը ևս ամբողջապես  տեսաձայնագրվեց (տեսանյութ)

 Բնակարանաշինության պետական ծրագրի 2-րդ փուլով Գյումրու Մուշ 2 եւ Անի թաղամասերում կառուցվող բազմաբնակարան շենքերի մեկսենյականոց 640  բնակարանների բաշխման վիճակահանությունը տեղի ունեցավ հուլիսի 20-ին, Գյումրու դրամատիկական թատրոնի դահլիճում:

 Այս անգամ ևս, նախ  արտոնյալ պայմաններով մասնակցեցին առաջին և երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցող այն քաղաքացիները, ովքեր ցանկություն հայտնեցին  բնակարան ստանալ բազմաբնակարանների առաջին հարկերում: Մյուս շահառուները վիճակահանությանը իրականացվեց ըստ երկրաշարժի հետևանքով անօթևան ընտանիքների հերթացուցակում հառվառման հերթական համարների:

 

    «Շիրակ կենտրոնը» ինչպես նախորդ բոլոր, այնպես էլ այս` 1–սենյականոց բնակարանների բաշխման գործընթացը ենթարկում է մոնիտորիգի, այդ թվում վիճակահանությունների ողջ ընթացքը http://shirakcentre.org կայքի միջոցով ուղիղ հեռարձակվեց   և տեսաձայնագրվեց:      

Ներկայացնում ենք հուլիսի 20-ին կայացած բնակարաների բաշխման վիճակահանության «Շիրակ կենտրոնի» կողմից կատարած ամբողջական` մոտ 8 ժամ տևողությամբ տեսագրությունը http://youtu.be/qSaX-m3mZPA  :

Վերջում ավելացնենք, որ հուլիսի 27-ին Գյումրիում կկայանա նախորդ վիճակահանություններին շահառուների բացակայության պատճառով չբաշխված բնակարանների վիճակահանությունը, որին մասնակցելու իրավունք ունեն նախորդներին տարաբնույթ պատճառներով բացակայած անօթևան ընտանիքները:

 «Շիրակ կենտրոնը» ՀԿ

Այս խորագրի վերջին նյութերը