Տնտեսական

23.07.2012 12:27


Հարցում. ՀՀ բնակչության 70%-ը հանգստի չի մեկնում

Հարցում. ՀՀ բնակչության 70%-ը հանգստի չի մեկնում

Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ Հայաստանի սպառողների ազգային ասոցիացիայի նախագահ Մելիտա Հակոբյանը խոսել է Հայաստանում սպառողական զամբյուղի, ինչպես նաև  ներքին և արտաքին զբոսաշրջության հետ կապված խնդիրների մասին:

Հակոբյանը նշել է, որ այսօր սոցիալ-տնտեսական պայմանները ավելի են ծանրացել, քան մի քանի տարի առաջ էր։ Բանախոսն ընդգծել է, որ չհանգստանալու պատճառով փոխվում է նույնիսկ մարդկանց վարքագիծը. տասնհինգ տարի առաջ մարդիկ ավելի նորմալ վիճակում էին, իսկ այսօր՝ ոչ, որովհետև մարդը լիարժեք չի աշխատում, նորմալ աշխատավարձ չի ստանում  և համապատասխան կերպով չի հանգստանում:

–Մենք գիտակցում ենք, որ պայմանները ծանր են, և ո՞վ է օգտվում արտագնա տուրիզմից. Հայաստանում մարդիկ չեն կարող նորմալ հանգստանալ Ծաղկաձորում, Ջերմուկում, Սևանում, նորմալ գներով։ Այնպիսի գներ են կրակում, որ խելքին մոտ չէ,–ասել է բանախոսը։

Մելիտա Հակոբյանը լրագրողներին հայտնել է՝ իրենց կազմակերպության հարցումներից պարզվել է, որ ՀՀ բնակչության 2-5%–ը հանգստանում է ծանոթ-բարեկամների տանը, 70%-ը չի հանգստանում:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը