Թուրքիայում սիրիացի փախստականները իջեցրել են Թուրքիայի դրոշը և բարձրացրել Սիրիայի դրոշը
Սիրիային սահմանակից Թուրքիայի Այնթափ քաղաքի մոտակայքում գտնվող սիրիացի փախստականների ճամբարում արտակարգ միջադեպ է տեղի ունեցել: Փախստականների ճամբարում գտնվող սիրիացիները բողոքել են այն որոշման դեմ, որով ճամբարում են տեղավորել մոտ 1500 թուրքմենների: Նրանք ըմբոստացել են թուրքական իշխանությունների որոշման դեմ` գերի վերցնելով ճամբարում գտնվող թուրք ոստիկաններին, ապա ճամբարում իջեցրել են Թուրքիայի դրոշը՝ տեղը բարձրացնելով Սիրիայի դրոշը: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Միլիեթը»։
Սիրիացի փախստականների և Թուրքիայի անվտանգության ուժերի բախման հետևանքով վիրավորվել է թուրքական ժանդարմերիայի 4 զինծառայող: Ավելի ուշ ճամբար են մտել թուրքական ոստիկանության հատուկ նշանակության ջոկատները և օդ կրակելով` կարողացել են ճնշել ըմբոստությունը: