Գլենդելում գործող «Պերճ» գրատունն այն վայրն է, որտեղից ես կատարում եմ իմ գրեթե բոլոր նվերների ու հայատառ բացիկների գնումները: Պարոն Պերճը` ում պատկանում է այս գրատունը, միշտ սիրալիր ընդունում է ինձ, հետաքրքրությամբ լսում Հայաստանի ազատագրված տարածքի հետ կապված իմ պատմությունները, այնուհետև օգնում ինձ կատարել համապատասխան գնումներ ու ճանապարհում:
Ամեն անգամ« «Պերճ» գրատուն գնալիս մանկան պես ուրախանում եմ, քանի որ սրտիս հոգեհարազատ բազմազան ապրանքներ եմ տեսնում. մեկի վրա՝ եռագույնը, մյուսի վրա՝ Հայաստանի զինանշանը, երրորդի վրա՝ հայոց այբուբենը և այդպես շարունակ: Սակայն «Պերճ» գրատանը կա մի բան, որն իմ մեջ միշտ ընդվզում է ծնում: Խոսքս Հայաստանի սխալ քարտեզի մասին է: Երբեք չեմ հոգնել կամ դադարել բողոքել քարտեզի սխալ սահմանագծից, և գրեթե ամեն անգամ նշել եմ, որ գրատան պատին, այն էլ երկու տարբեր տեղերում, փակցված է Հայաստանի սխալ քարտեզը: Ի դեպ, երբ ասում եմ Հայաստան ի նկատի ունեմ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետությունները:
«Պերճ» գրատուն գնալու իմ ամենասիրելի պահն այն է, երբ ես գրատանը բարձրաձայնում եմ քարտեզի սխալ փաստը, և ինձ են միանում գնումներ կատարող այլ հայեր ու համաձայնում ինձ հետ: Համաձայնում են, որ անընդունելի խայտառակություն է Արցախյան գոյամարտում ազատագրված պատմական հայկական հողերի մի մասը քարտեզում չընդգրկելը, և նաև այդ կերպ տեր չկանգնելն ազատագրված այն տարածքներին, որոնց համար ընդհամենը մի քանի տարի առաջ քաջաբար զոհվեցին մի քանի հազար հայ հերոսներ` կյանքի գնով մեզ ժառանգություն թողնելով ավելի մեծ Հայաստան: Թվում է, թե քսան տարին այդքան էլ երկար ժամանակահատված չէ, որ թույլ տար մարդկանց մոռանալ Արցախյան հերոսամարտի ու պատմական Հայաստանի ազատագրված հողատարածքի մասին:
Մի քանի շաբաթ առաջ մտա, «Պերճ» գրատուն իմ հերթական նվերի գնումը կատարելու նպատակով: Ինչպես միշտ՝ աչքս բնազդաբար գցեցի սխալ քարտեզի վրա, բայց ի՞նչ: Այս անգամ ինձ հաճելի անակընկալ էր սպասվում, որն էլ դարձավ այս հոդվածի մտահաղացման պատճառը: Պարոն Պերճը Բեյրութից ստացել էր Հայաստանի տաս սխալ քարտեզ: Այս նոր ստացած քարտեզներից մեկը փակցրել էր հին սխալ քարտեզի տեղն ու գծերի միջոցով փորձել ցույց տալ, որ ազատագրվածը նույնպես Հայաստանի մաս է կազմում: Իհարկե, այս գծերը չէին նշել օրինակ Ակնան` որտեղ հերոսաբար ընկավ ազգային հերոս Մոնթեն, բայց այդ գիծն էլ ես կավելացնեմ: Հուզմունքիս չափ ու սահման չկար, որ երկու տարվա դժգոհությունս վերջապես կոտրեց սառույցը: Հիմա մարդիկ կնայեն նորացված քարտեզին և կխորհեն, թե ինչ են նշանակում այդ գծերը: Ես պարոն Պերճին խոստացա նվիրել Հայաստանի ճշգրտված քարտեզը, որը նա խոստացավ փակցնել իր գրատան պատուհանի մոտ: Այդպիսով, այն տեսանելի կլինի բոլորի համար անգամ այն ժամանակ, երբ գրատունը փակ է:
2011 թվականի ողջ ապրիլ ամիսը պատիվ ունեցա անցկացնել ազատագրված տարածքի մաս կազմող Քաշաթաղի շրջանում, որը Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետության ամենամեծ շրջանն է: Այցիս նպատակն էր «Հայրենասեր» կազմակերպության համար ուսումնասիրություններ կատարել և ծանոթանալ տեղի բնակչությանը: Նաև պատիվ ունեցա երկու օրով այցելել Շահումյանի (պատմական Քարվաճառի) շրջան: Համաձայն Հայաստանի սխալ քարտեզի, որտեղ վաղուց արդեն պատմության գիրկն անցած Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի (ԼՂԻՄ) սահմաններն են միայն ընդգրկված, ստացվում է, որ ես անցյալ ապրիլ ամիսն անցկացրել եմ Ադրբեջանում: Քանի որ Քաշաթաղի և Շահումյանի շրջանները նախկինում ԼՂԻՄ-ի կազմում չեն գտնվել, Հայաստանի սխալ քարտեզում այս ազատագրված պատմական հայկական տարածքներն՝ այլ տարածքների հետ միասին, ցավոք չեն ընդգրկվում:
Մի՛ հանդուրժեք Հայաստանի սխալ քարտեզը: Պատմական Հայաստան երազող ազգն այսօր պիտի տեր կանգնի իր ազատագրված պատմական Հայաստանի բոլոր հատվածներին, քանի դեռ վաղն ուշ չի եղել, և քանի նորից պատմական Հայաստան չեն դարձել այն տարածքները, որոնք ազատագրվեցին Արցախյան գոյամարտի ժամանակ: Եթե անգամ չեք շարունակում ազատագրման ժամանակ ընկած հերոսների գործը` ծառայելով այս շրջաններին, գոնե տարրական հարգանքի տուրք մատուցեք զոհված հերոսներին, նրանց ընտանիքներին ու այս տարածքներն այսօր շենացնող վերաբնակիչներին` մեր հերոսների արյան գնով ազատագրվածը քարտեզում ընդգրկելով:
Մի քարտեզի պատմություն
Հայաստանի ազատագրված տարածքի մասին հանրության իրազեկման ծրագրի շրջանակում «Հայրենասեր» կազմակերպությունը ներկայացնում է համահիմնադիր Նելլի Շուշի Մարտիրոսյանի հեղինակած հոդվածը։

Նելլի Շուշի Մարտիրոսյան
Համահիմնադիր, «Հայրենասեր» Կազմակերպություն