Լրահոս

23.07.2012 10:30


Իսրայելը ՄԱԿ–ին զգուշացրել է Գոլանի բարձունքներում իսրայելա–սիրիական հակամարտության հնարավոր սրացման մասին

Իսրայելը ՄԱԿ–ին զգուշացրել է Գոլանի բարձունքներում  իսրայելա–սիրիական հակամարտության հնարավոր սրացման մասին

Իսրայելը պաշտոնական բողոք է ներկայացրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ` Սիրիայի իշխանությանը մեղադրելով իր ռազմական ուժերը Գոլանի բարձունքների ապառազմականացված գոտում տեղակայելու համար: Բողոքում նշվում է, թե այդ քայլը «կարող է հանգեցնել ամենալուրջ հետևանքների»: Այս մասին տեղեկացնում է «Rosbalt.ru»–ն։

Հաղորդվում է, որ Սիրիայի ուժերը դիրքեր են զբաղեցրել Ջուբատա գյուղի շրջանում, որը շատ մոտ է Իսրայելի հետ սահմանին: Իսրայելի ԱԳՆ աղբյուրը ընդգծել է, որ Իսրայելում ամենայն լրջությամբ են մոտենում այդ հարցին` մտավախություն ունենալով Սիրիայում անկայունության համապատկերի վրա հակամարտության սրացումից:

Նշենք, որ Գոլանի բարձունքներում բուֆերային կամ ապառազմականացված գոտին հաստատվել է 1974թ.: Պայմանագրի համաձայն` երկու երկրները իրավունք ունեն իրենց զորքերը տեղակայել սահմանից առնվազն 3-6 կմ հեռավորության վրա, իսկ պայմանագրին հետևելու վերահսկողությունը իրականացնում են ՄԱԿ-ի խաղաղարար ուժերը: Ընդհանուր առմամբ, տարածքը գտնվում է իսրայելական ուժերի վերահսկողության տակ։ 1981թ. Կնեսետը նույնիսկ այն հայտարարել էր Իսրայելի մաս, սակայն ՄԱԿ–ի ԱԽ–ն Իսրայելի այդ որոշումը չէր ճանաչել։ 

Այս խորագրի վերջին նյութերը