Երևանի փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը ֆեյսբուքյան իր էջում «Դիլետանտություն, դիլետանտությունամենուրեք» վերտառությամբ հերթական գրառումն է կատարել։ Նա նկատել է, որ մարդիկ հոգնել են լուրջ գաղափարներից, մտքերից, և նրանց ավելի շատ արագ ընկալվող ֆաստֆուդային մտքերն են հետաքրքրում, նաև սեքսը, բռնությունը, վթարները։
«Շատերին գուցե չհետաքրքրի ինձ մտահոգող թեման, բայց իմ կարծիքով այն կարեւոր է եւ ուշադրության արժանի: Սովորաբար այդպիսի մտքեր ինձ մոտ առաջանում են տարբեր վայրերում, տարբեր իրավիճակներում՝ առավոտյան ցնցուղի տակ, որեւէ հաղորդում դիտելիս, զբոսնելիս, ծառայության ընթացքում, պահի ազդեցության տակ: Տվյալ դեպքում, անշուշտ, գրառումներ եմ կատարում բլոկնոտում, թղթի առանձին թերթիկների, նույնիսկ անձեռոցիկների վրա: Երբեք առանց ուշադիր զննելու թերթիկները դեն չեմ նետում, մինչեւ չհամոզվեմ, որ այն ինձ հետագայում պետք չի գա: Այս մտահոգությունս, որ ուզում եմ կիսվեմ, ինձ մոտ առաջացավ ՀՀ ոստիկանությունում կայացած վերջին մամուլի ասուլիսի ժամանակ: Ինձ թվում էր, որ մեր հարգարժան լրագրողները, որոնք լուսաբանում են որեւէ բնագավառ, ապա պետք է գոնե որոշակի հանրամատչելի գիտելիքներ ունենան այդ բնագավառի վերաբերյալ, կատարեն լուրջ, պրոբլեմային, հասարակությանը, տվյալ համակարգին հուզող վերլուծություններ եւ իրենց հարցադրումները կառուցեն այդ հենքի վրա: Լրագրողը, որը լուսաբանում է իրավապահ մարմինների գործունեությունը, պետք է գոնե տիրապետի իրավաբանական տերմինալոգիային, կարողանա ճիշտ, գրագետ եւ պրոֆեսիոնալ ձեւով կառուցել հարցադրումները, իսկ հետագայում բնականաբար ճիշտ, օբյեկտիվ մեկնաբանել: Ավաղ, նրանց հարցերը մեծ մասամբ ինչ–որ քաղաքական ուժի կամ անձանց խայթելու, ինտրիգային ու բարոյա-զգացմունքային էին՝ իմ կարծիքով՝ ոչ պրոֆեսիոնալ: Հետագա հրապարակումների ու եզրակացությունների, գուշակությունների մասին էլ չեմ խոսում: Ես պրոֆեսիոնալ, օտարահունչ բառն եմ օգտագործում, որովհետեւ այն իմ կարծիքով ավելի խոր պատկերացում է ստեղծում տվյալ մասնագետի ունակությունների վերաբերյալ: Թող այնպիսի տպավորություն չստեղծվի, որ ես միայն մեր հարգարժան լրագրողներին եմ մեղադրում: Քավ լիցի, մենք ունենք շատ-շատ լավ, պրոֆեսիոնալ լրագրողներ, որոնց ես շատ եմ հարգում: Դիլետանտությունը, կիսատ-պռատ մասնագետը ամեն տեղ է՝ դպրոցում, ԲՈՒՀ-ում, իրավապահ մարմիններում, մասնավոր թե պետական կառույցներում: Մարդկային արժանիքների մասին էլ չեմ խոսում: Մեր հասարակության, պետության չարիքներից մեկն էլ հենց դա է, բայց ունենք այն, ինչ ունենք: Արտադրում ենք անորակ գիտնականներ, որպեսզի նրանք էլ «արտադրեն» անորակ մանկավարժներ, իսկ սրանք էլ իրենց հերթին՝ անորակ աշակերտներ: Եւ շղթան գործում է, դառնում ամբողջական: Այդպիսի մասնագետներն էլ պատրաստում են իրենց նման կիսատ-պռատ, աչքաչափով աշխատող, առավելապես «շուստրի» եւ բնականաբար ագահ կադրեր, որոնք հետագայում դառնում են չարիք մեր հասարակության համար, լրացնում միջակությունների շարքերը՝ ամենուրեք, ամեն բնագավառում... Մարդու բնույթի մեջ մի շատ խոր հատկանիշ է դրված՝ ըստ արժանվույն գնահատված, ճանաչված լինելու կրքոտ ցանկությունը: Իսկ դրան հասնելու համար մոռանում են, որ պետք է լինեն կիրթ, գիտակ, իրենց գործի լիարժեք մասնագետ՝ պրոֆեսիոնալ եւ իհարկե՝ բարի ու արդար»,–գրել է փոխոստիկանապետը:
Փոխոստիկանապետը մեղադրում է դիլետանտության համար
Երևանի փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը ֆեյսբուքյան իր էջում «Դիլետանտություն, դիլետանտություն ամենուրեք» վերտառությամբ հերթական գրառումն է կատարել։ Նա նկատել է, որ մարդիկ հոգնել են լուրջ գաղափարներից, մտքերից, և նրանց ավելի շատ արագ ընկալվող ֆաստֆուդային մտքերն են հետաքրքրում, նաև սեքսը, բռնությունը, վթարները։
«Շատերին գուցե չհետաքրքրի ինձ մտահոգող թեման, բայց իմ կարծիքով այն կարեւոր է եւ ուշադրության արժանի: Սովորաբար այդպիսի մտքեր ինձ մոտ առաջանում են տարբեր վայրերում, տարբեր իրավիճակներում՝ առավոտյան ցնցուղի տակ, որեւէ հաղորդում դիտելիս, զբոսնելիս, ծառայության ընթացքում, պահի ազդեցության տակ: Տվյալ դեպքում, անշուշտ, գրառումներ եմ կատարում բլոկնոտում, թղթի առանձին թերթիկների, նույնիսկ անձեռոցիկների վրա: Երբեք առանց ուշադիր զննելու թերթիկները դեն չեմ նետում, մինչեւ չհամոզվեմ, որ այն ինձ հետագայում պետք չի գա: Այս մտահոգությունս, որ ուզում եմ կիսվեմ, ինձ մոտ առաջացավ ՀՀ ոստիկանությունում կայացած վերջին մամուլի ասուլիսի ժամանակ: Ինձ թվում էր, որ մեր հարգարժան լրագրողները, որոնք լուսաբանում են որեւէ բնագավառ, ապա պետք է գոնե որոշակի հանրամատչելի գիտելիքներ ունենան այդ բնագավառի վերաբերյալ, կատարեն լուրջ, պրոբլեմային, հասարակությանը, տվյալ համակարգին հուզող վերլուծություններ եւ իրենց հարցադրումները կառուցեն այդ հենքի վրա: Լրագրողը, որը լուսաբանում է իրավապահ մարմինների գործունեությունը, պետք է գոնե տիրապետի իրավաբանական տերմինալոգիային, կարողանա ճիշտ, գրագետ եւ պրոֆեսիոնալ ձեւով կառուցել հարցադրումները, իսկ հետագայում բնականաբար ճիշտ, օբյեկտիվ մեկնաբանել: Ավաղ, նրանց հարցերը մեծ մասամբ ինչ–որ քաղաքական ուժի կամ անձանց խայթելու, ինտրիգային ու բարոյա-զգացմունքային էին՝ իմ կարծիքով՝ ոչ պրոֆեսիոնալ: Հետագա հրապարակումների ու եզրակացությունների, գուշակությունների մասին էլ չեմ խոսում: Ես պրոֆեսիոնալ, օտարահունչ բառն եմ օգտագործում, որովհետեւ այն իմ կարծիքով ավելի խոր պատկերացում է ստեղծում տվյալ մասնագետի ունակությունների վերաբերյալ: Թող այնպիսի տպավորություն չստեղծվի, որ ես միայն մեր հարգարժան լրագրողներին եմ մեղադրում: Քավ լիցի, մենք ունենք շատ-շատ լավ, պրոֆեսիոնալ լրագրողներ, որոնց ես շատ եմ հարգում: Դիլետանտությունը, կիսատ-պռատ մասնագետը ամեն տեղ է՝ դպրոցում, ԲՈՒՀ-ում, իրավապահ մարմիններում, մասնավոր թե պետական կառույցներում: Մարդկային արժանիքների մասին էլ չեմ խոսում: Մեր հասարակության, պետության չարիքներից մեկն էլ հենց դա է, բայց ունենք այն, ինչ ունենք: Արտադրում ենք անորակ գիտնականներ, որպեսզի նրանք էլ «արտադրեն» անորակ մանկավարժներ, իսկ սրանք էլ իրենց հերթին՝ անորակ աշակերտներ: Եւ շղթան գործում է, դառնում ամբողջական: Այդպիսի մասնագետներն էլ պատրաստում են իրենց նման կիսատ-պռատ, աչքաչափով աշխատող, առավելապես «շուստրի» եւ բնականաբար ագահ կադրեր, որոնք հետագայում դառնում են չարիք մեր հասարակության համար, լրացնում միջակությունների շարքերը՝ ամենուրեք, ամեն բնագավառում...
Մարդու բնույթի մեջ մի շատ խոր հատկանիշ է դրված՝ ըստ արժանվույն գնահատված, ճանաչված լինելու կրքոտ ցանկությունը: Իսկ դրան հասնելու համար մոռանում են, որ պետք է լինեն կիրթ, գիտակ, իրենց գործի լիարժեք մասնագետ՝ պրոֆեսիոնալ եւ իհարկե՝ բարի ու արդար»,–գրել է փոխոստիկանապետը:
7or.am