Լրահոս

23.07.2012 00:32


Անձնագրերի տպագրման վերաբերյալ ոստիկանության պարզաբանումը

Անձնագրերի տպագրման վերաբերյալ ոստիկանության պարզաբանումը

Զանգվածային լրատվության մի շարք միջոցներ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ են տարածել, թե իբր «ոստիկանությունը մինչ օրս ստել է` ասելով, որ ՀՀ անձնագրերը տպագրվում են Ֆրանսիայում»:

Ապատեղեկատվությունը կանխելու համար պարզաբանում ենք. 

ՀՀ ոստիկանության կողմից 2011-2012թթ. համար ՀՀ քաղաքացու անձնագրերի անհրաժեշտ խմբաքանակի բլանկների ձեռքբերման նպատակով 2011թ. հուլիս ամսին հայտարարված մրցույթում հաղթող է ճանաչվել ֆրանսիական «ՕԲԵՐՏՈՒՐ ՏԵՔՆՈԼՈՋԻՍ» ընկերությունը: Վերոհիշյալ ընկերության և ՀՀ ոստիկանության միջև 2011թ. օգոստոսին կնքվել է պայմանագիր` ՀՀ քաղաքացու անձնագրերի բլանկների մատակարարման վերաբերյալ:

2012թ. կարիքների համար ՀՀ քաղաքացու անձնագրերի բլանկների լրացուցիչ խմբաքանակի ձեռքբերման նպատակով 26.06.2012թ. կայացած մրցույթում հաղթող է ճանաչվել ՀՀ-ում գրանցված «AMPJ» գրուպ ՍՊ ընկերությունը:  

28.06.2012թ. նշված ընկերության հետ կնքվել է ՀՀ քաղաքացու անձնագրերի բլանկների մատակարարման պայմանագիր:

20.07.2012թ. «AMPJ» գրուպ ընկերության կողմից ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն է առաքվել անձնագրերի բլանկների առաջին խմբաքանակը:

 ՀՀ ոստիկանություն

Այս խորագրի վերջին նյութերը