Լրահոս

21.07.2012 17:09


Վարդան Ղուկասյանը հրաժարական տվեց ՀՀԿ Շիրակի մարզային կառույցի ղեկավարի պաշտոնից

Վարդան Ղուկասյանը հրաժարական տվեց ՀՀԿ Շիրակի մարզային կառույցի ղեկավարի պաշտոնից

«Shirakcentre.org»–ը տեղեկացնում է, որ քիչ առաջ Գյումրիում կայացած ՀՀԿ-ի մարզային կառույցի նիստում, նախորդ օրը մարզային խորհրդի ղեկավարի պաշտոնից հրաժարական տված Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի փոխարեն ընտրվել է Շիրակի մարզպետարանի կրթության վարչության երկարամյա պետ Սահակ Մինասյանը: 

Նիստը վարել է ՀՀԿ նախագահի տեղակալ, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: Կայքի տեղեկությունով, Շիրակի տարածքային կազմակերպության ղեկավար, քաղաքապետ Վարդան Ղուկասյանը հրաժարական է տվել, քանի որ իշխանությունները Ղուկասյանին արգելել են առաջադրվել որպես Գյումրիի քաղաքապետի թեկնածու սեպտեմբերի 9-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը