Լրահոս

21.07.2012 11:51


Որովայնում մնացած վիրահատական ասեղը ի հայտ է եկել հղիության ժամանակ

Որովայնում մնացած վիրահատական ասեղը ի հայտ է եկել հղիության ժամանակ

Հղի բրիտանուհին իր որովայնում վիրահատական ասեղ է հայտնաբերել, որն այնտեղ մնացել էր մի քանի տարի առաջ կատարած վիրահատության ժամանակ։ Հղիության ընթացքի կեսերին Քելլի Դոնեգանը թեթև ծակոց է զգացել որովայնի ձախ հատվածում։ Այդ մասին պատմել է իր բուժող բժշկին, սակայն նա հանգստացրել է 26-ամյա կնոջը՝ խորհուրդ տալով ուշադրություն չդարձնել։ Սակայն, հղիության յոթերորդ ամսում բրիտանուհին զարմանքով հայտնաբերել է, որ որովայնի մաշկի տակ վիրահատական ասեղ կա։ Նա միանգամից հիշել է 2009թ. տարած կույրաղիքի վիրահատության մասին։  Հղին կրկին դիմել է բժկին, սակայն այս անգամ էլ նա ասել է, թե տվյալ պահին օտար մարմինը որովայնից հեռացնել հնարավոր չէ, քանի որ հղիության ժամանակ ոչ միայն վիրահատություններն են հակացուցված, այլ նաև ասեղի չափսը որոշելու համար արվող ռենտգեն հետազոտությունը։ Հաջողվել է պարզել միայն, որ ասեղը պտղին չի վնասել։ Բժիշկները այն կհեռացնեն ծննդաբերությունից հետո միայն։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը