Ավելացել են ՌԴ-ից Հայաստան ներկրվող բնական գազի ծավալները
Ըստ «ՀայՌուսգազարդ» ընկերության տրամադրած տվյալների՝ 2012թ. առաջին կիսամյակումում, նախորդ տարվա համեմատ, 22,37%-ով ավելացել են ՌԴ-ից Հայաստան ներկրվող բնական գազի ծավալները՝ կազմելով 1 018.762 մլն խմ: Այս տարվա հունվար–հունիս ամիսներին իրացվել է 844.380 մլն խմ, ինչը 14,74%-ով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից:
Նախորդ տարվա համեմատ 13,39%-ով ավելացել են բնակչության կողմից բնական գազի սպառման ծավալները՝ կազմելով 334.195 մլն խմ: 19,5%-ով ավելացել են ԱԳԼՃԿ-ների կողմից իրացված բնական գազի ծավալները՝ կազմելով շուրջ 187 մլն խմ: Ավելացել են գազի սպառման ծավալները 43%-ով էներգետիկայի և 12,85%-ով՝ արդյունաբերության ոլորտների կողմից՝ կազմելով համապատասխանաբար 100.279 և 119.222 մլն խմ: Այս տարվա առաջին կիսամյակում նվազել է սպառումը այլ սպառողների կողմից՝ կազմելով 103.700 մլն խմ նախորդ տարվա 108.950 մլն խորանարդի դիմաց:
Ավելացել են ՌԴ-ից Հայաստան ներկրվող բնական գազի ծավալները
Ըստ «ՀայՌուսգազարդ» ընկերության տրամադրած տվյալների՝ 2012թ. առաջին կիսամյակումում, նախորդ տարվա համեմատ, 22,37%-ով ավելացել են ՌԴ-ից Հայաստան ներկրվող բնական գազի ծավալները՝ կազմելով 1 018.762 մլն խմ: Այս տարվա հունվար–հունիս ամիսներին իրացվել է 844.380 մլն խմ, ինչը 14,74%-ով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից:
Նախորդ տարվա համեմատ 13,39%-ով ավելացել են բնակչության կողմից բնական գազի սպառման ծավալները՝ կազմելով 334.195 մլն խմ: 19,5%-ով ավելացել են ԱԳԼՃԿ-ների կողմից իրացված բնական գազի ծավալները՝ կազմելով շուրջ 187 մլն խմ: Ավելացել են գազի սպառման ծավալները 43%-ով էներգետիկայի և 12,85%-ով՝ արդյունաբերության ոլորտների կողմից՝ կազմելով համապատասխանաբար 100.279 և 119.222 մլն խմ:
Այս տարվա առաջին կիսամյակում նվազել է սպառումը այլ սպառողների կողմից՝ կազմելով 103.700 մլն խմ նախորդ տարվա 108.950 մլն խորանարդի դիմաց: