2012թ. հուլիսի 20-ին տեղի ունեցավ ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստ, որը վարում էր նրա նախագահ Ռ. Պետրոսյանը:
Նիստին հրավիրված և մասնակցում էին կենտրոնական ընտրական հանձնաժողովի պատասխանատու աշխատողներ, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ:
Հանձնաժողովի նիստում քննարկվեցին ԼՂՀ Նախագահի ընտրության քվեարկության նախնական արդյունքները:
ԼՂՀ ընտրական օրենսգրքի 64-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն տարածքային ընտրական հանձնաժողովներից ստացված` ընտրական տեղամասերում քվեարկության արդյունքների արձանագրությունների հիման վրա ամփոփվեցին և արձանագրությամբ վավերացվեցին ԼՂՀ Նախագահի 2012թ. հուլիսի 19-ի ընտրության նախնական արդյունքները:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը արձանագրեց.
ԼՂՀ ընտրողների ընդհանուր թիվն ըստ ընտրողների ցուցակների կազմում է` 99227,
ԼՂՀ ԿԸՀ հաղորդագրությունը