Լրահոս

21.07.2012 10:50


«Արմավիա»–ի գրասենյակի առջև բողոքի գործողություն կիրականացնի

«Արմավիա»–ի գրասենյակի առջև բողոքի գործողություն կիրականացնի

Բնապահպան ակտիվիստ Ապրես Զոհրաբյանը հուլիսի 25-ին՝ ժամը 11-ին, Նալբանդյան 23 հասցեում գտնվող «Արմավիա» ավիաընկերության կենտրոնական գրասենյակի առջև բողոքի գործողություն, կամ ինչպես ինքն է անվանում, ամոթանքի ակցիա է իրականացնելու՝ պահանջելով վերանայել Երևան-Հալեպ-Երևան չվերթի տոմսի արժեքը:

«Յուրքանչյուրիս անձնական պահվածքից այս երկրում շատ բան կարող է փոխվել»,–ասում է Ա. Զոհրաբյանը՝ ավելացնելով, որ Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունների պատճառով այդ երկրում ապրող մեր տասնյակ հազարավոր հայրենակիցներից շատերը ցանկություն կկունենան տեղափոխվել Հայաստան՝ ժամանակավորապես կամ ընդմիշտ.

«Բայց արի ու տես, որ մեր կողքին կա մի բիզնես կառույց՝ «Արմավիա» անունով, որը որոշել է այս մարդկանց դժբախտության հաշվին գերշահույթ ստանալ և կրկնակի թանկացրել է Հալեպից Երևան ժամանող ինքնաթիռի տոմսի արժեքըԱնձամբ ես չեմ պատրաստվում հանդուրժել այս ճղճիմ քայլը և հայտարարում եմ բոյկոտ այս կազմակերպությանը, քանի դեռ նա չի վերանայել իր վարքը»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը