Լրահոս

21.07.2012 17:44


Թունավորումներ

Թունավորումներ

Հուլիսի 20-ին, ժամը 12.10-ի սահմաններում դեղորայքային թունավորումով «Մուրացան» բժշկական կենտրոն է տեղափոխվել Երևանի Պոպով փողոցի 37 տան բնակիչ` 2009 թ. ծնված Հայկ Թամազյանը:

Բժիշկների գնահատմամբ` երեխայի առողջական վիճակը բավարար է:

 

***

Նույն օրը, ժամը 12.48-ի սահմաններում դեղորայքային թունավորումով «Մուրացան» բժշկական կենտրոն է տեղափոխվել Երևանի Բագրատունյաց 6 շենքի բնակիչ` 2010 թ. ծնված Արամ Ջուհարյանը:

Ըստ բժիշկների` երեխայի առողջական վիճակը բավարար է:

 

***

Նույն օրը Լոռու մարզից հայտնել են, որ սննդային թունավորման նախանշաններով Վանաձորի հիվանդանոց են տեղափոխվել նույն քաղաքի Խնձորուտ թաղամասի 5-րդ փողոցի թիվ 35 տան բնակիչներ` 1967 թ. ծնված Ռոբերտ, 1997 թ. ծնված Սամսոն և 1995 թ. ծնված Արտյոմ Աքուլյանները:

Բժիշկների գնահատմամբ` Ռոբերտ և Սամսոն Աքուլյանների առողջական վիճակը միջին ծանրության է, իսկ Արտյոմ Աքուլյանինը` բավարար:

Այս խորագրի վերջին նյութերը