2012 թ. հուլիսի 20-ին Երեւանի Կենտրոն-Նորք Մարաշ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը ազատազրկման դատապարտեց Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստ, ՀՀՇ ԵՄ գործադիր խորհրդի անդամներ Տիգրան Առաքելյանին ու Սարգիս Գեւորգյանին, Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստներ Արտակ Կարապետյանին ու Դավիթ Քիրամիջյանին:
Ակնհայտ ապօրինի ու շինծու քրեական գործը քննվեց շուրջ մեկ տարի. եւ նախաքննության ժամանակ, եւ դատաքննության փուլում ապացուցվեց Կոնգրեսի ակտիվիստների անմեղությունը: Ավելին, ապացուցվեց, որ հարուցված քրեական գործը քաղաքական պատվեր է, ավազակապետության պարագլուխների կողմից վրեժխնդրության ճղճիմ դրսեւորում: Ու եթե կան մարդիկ, որոնց պետք է քրեական պատասխանատվության ենթարկել 2011թ. օգոստոսի 8-ին տեղի ունեցած միջադեպի արդյունքում հարուցված գործի շրջանակներում, ապա դա իրենց լիազորությունները գերազանցած, երիտասարդների հանդեպ բռնություն գործադրած ոստիկաններն են: Մինչդեռ, դատավոր Գագիկ Պողոսյանը չվարանեց արդարացնելու փոխարեն մեղադրական դատավճիռ կայացնել ՀԱԿ ակտիվիստների հանդեպ: Հայոց Համազգային Շարժում կուսակցության Երիտասարդական Միությունը
- դատապարտում է ՀԱԿ երիտասարդների հանդեպ քաղաքական հաշվեհարդարը,
- պահանջում է անհապաղ ազատ արձակել քաղբանտարկյալ Տիգրան Առաքելյանին ու արդարացման դատավճիռ կայացնել մյուս քաղաքական հալածյալների նկատմամբ, միեւնույն ժամանակ պատասխանատվության ենթարկել երիտասարդների հանդեպ ապօրինություններ գործադրած ոստիկաններին,
- վստահեցնում է՝ ներդնելու է իր ողջ կարողություններն ինչպես ՀՀՇ կուսակցության, Հայ Ազգային Կոնգրեսի կազմում, այնպես էլ՝ Եվրոպայի լիբերալ-դեմոկրատական կուսակցության շրջանակներում, քաղբանտարկյալների օր առաջ ազատ արձակման հարցում,
- կոչ է անում հայաստանյան կուսակցությունների երիտասարդական կառույցներին հավատարիմ մնալ 2012թ. փետրվարի 26-ին ընդունված համատեղ հայտարարությանը, որի 4-րդ կետը ազդարարում է. «Քաղաքական հայացքների հետեւանքով երիտասարդների հետապնդումների դատապարտում եւ նրանց իրավունքների պաշտպանության գործում համատեղ աշխատանքների իրականացում», ու սկզբունքային դիրքորոշում հայտնել կատարվածի առնչությամբ:
ՀՀՇ երիտասարդական միության հայտարարությունը
2012 թ. հուլիսի 20-ին Երեւանի Կենտրոն-Նորք Մարաշ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը ազատազրկման դատապարտեց Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստ, ՀՀՇ ԵՄ գործադիր խորհրդի անդամներ Տիգրան Առաքելյանին ու Սարգիս Գեւորգյանին, Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստներ Արտակ Կարապետյանին ու Դավիթ Քիրամիջյանին:
Ակնհայտ ապօրինի ու շինծու քրեական գործը քննվեց շուրջ մեկ տարի. եւ նախաքննության ժամանակ, եւ դատաքննության փուլում ապացուցվեց Կոնգրեսի ակտիվիստների անմեղությունը: Ավելին, ապացուցվեց, որ հարուցված քրեական գործը քաղաքական պատվեր է, ավազակապետության պարագլուխների կողմից վրեժխնդրության ճղճիմ դրսեւորում: Ու եթե կան մարդիկ, որոնց պետք է քրեական պատասխանատվության ենթարկել 2011թ. օգոստոսի 8-ին տեղի ունեցած միջադեպի արդյունքում հարուցված գործի շրջանակներում, ապա դա իրենց լիազորությունները գերազանցած, երիտասարդների հանդեպ բռնություն գործադրած ոստիկաններն են: Մինչդեռ, դատավոր Գագիկ Պողոսյանը չվարանեց արդարացնելու փոխարեն մեղադրական դատավճիռ կայացնել ՀԱԿ ակտիվիստների հանդեպ:
Հայոց Համազգային Շարժում կուսակցության Երիտասարդական Միությունը