Սիրիայում կանխիկ դրամական միջոցները սպառվում են. ապրանքների գները բարձրանում են
Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքսը»՝ Սիրիայում ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի ներկայացուցիչ Մելիսա Ֆլեմինգը հայտարարել է, որ երկրի բանկերի մեծամասնությունը կանխիկ դրամի անբավարարության խնդրի առաջ է կանգնել։
–Ես հենց նոր զեկույց եմ ստացել, որում ասվում է, որ պետական և մասնավոր բանկերը առանց միջոցների են մնացել: Ինձ դեռ հայտնի չէ, թե արդյոք դա բոլո՞ր բանկերին է վերաբերում,–ասել է Ֆլեմինգը:
Պաշտոնյան նաև նշել է, որ բանկային ճգնաժամը խիստ ծանր կարող է անդրադառնալ Սիրիայի քաղաքացիների վրա, ինչպես նաև ծանր հետևանքներ կունենա փախստականների համար: Կանխիկ դրամի պակասն արդեն բերել է նրան, որ երկրում բարձրանում են ապրանքների և ծառայությունների գները: