ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանը դատապարտվեց 6 տարի ազատազրկման
Այսօր Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստ Տիգրան Առաքելյանին դատապարտվեց 6 տարի ազատազրկման: Մյուս ամբաստանյալները` ՀԱԿ ակտիվիստներ Սարգիս Գևորգյանը, Դավիթ Քիրամիջյանը և Արտակ Գևորգյանը դատապարտվեցին 2-3 տարի ազատազրկման: Վերջիններս կալանքի տակ կվերցվեն վճիռը օրինական ուժի մեջ մտնելուց հետո:
Այս պահին դատարանի առջև ՀԱԿ ակտիվիստներն անցկացնում են բողոքի ակցիա:
Հիշեցնենք, որ Հիշեցնենք, որ 2011թ. օգոստոսի 9-ին Երևանի Կարապի լճի հարևանությամբ միջադեպ էր տեղի ունեցել ՀԱԿ երիտասարդների և ոստիկանների միջև, նրանք բերման էին ենթարկվել ոստիկանության բաժին: Հետագայում Տիգրան Առաքելյանին առաջադրվել էր խուլիգանության և ոստիկանների, նկատմամբ կյանքի կամ առողջության համար վտանգավոր և ոչ վտանգավոր բռնություն գործադրելու, Ա. Կարապետյանին՝ խուլիգանության ու իշխանության ներկայացուցչի նկատմամբ ոչ վտանգավոր բռնություն գործադրելու, իսկ Ս. Գևորգյանին ու Դ. Քիրամիջյանին՝ խուլիգանության մեղադրանք: