Լրահոս

18.01.2011 14:32


Հոգեբան. «Սերիալները շատ վտանգավոր գաղտնի մեսիջներ են պարունակում»

Հոգեբան. «Սերիալները շատ վտանգավոր գաղտնի մեսիջներ են պարունակում»

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով հասարակության վրա սերիալների ունեցած ազդեցությանը՝ հոգեբան Խաչատուր Գասպարյանն ասել է, թե դրանք ունեն և՛ դրական, և՛ բացասական ազդեցություն։

-Դրականն այն է, որ դրանք մարդկանց տանում են մի աշխարհ, որտեղ նրանք ապրում են ուրիշների՝ հերոսների խնդիրներով՝ մոռանալով իրենց խնդիրների մասին։ Սակայն այս սերիալները նաև շատ  վատ են անդրադառնում մարդկանց, հատկապես դեռահասների հոգեբանության  վրա,-ասել է նա։

Ըստ  հոգեբանի՝ դեռահասները սերիալներից ընդօրինակում են հարբերություններ հաստատելու ոչ ճիշտ ձև, սխալ հոգեբանություն։ Նա մի օրինակ է նշել, ըստ որի վերջերս մի տղա ինքնասպանության փորձ է արել' ընդօրինակելով սերիալներից մեկի հերոսի վարքը։

-Ես կարող եմ նաև ասել, որ սերիալներն իրենց մեջ նաև գաղտնի մեսիջներ են պարունակում, որոնք շատ վտանգավոր են ու հասարակությանը դարձնում են ավելի ագրեսիվ,-ասել է Խաչատուր Գասպարյանը։

Պատասխանելով «7օր»-ի այն հարցերին, թե ո՞ւմ է հարկավոր հասարակությանը վտանգող ու ագրեսիվ դարձնող հաղորդագրություններ ուղարկել, և ինչո՞ւ է այդպես արվում՝ հոգեբանն ասել է, թե չի կարծում, որ այդ հաղորդագրությունները դիտմամբ են ուղարկվում։

-Պարզապես հասարակությունը, մարդիկ սիրում են սենսացիոն իրավիճակներ, և  այդ սուր սենսացիաներով մարդկանց գրավելու համար  են կառուցում սցենարը, որ ավելի շատ  դիտեն, բայց չեն գիտակցում, որ դա հասարակության համար շատ  վտանգավոր է,-ընդգծել է հոգեբանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը