Լրահոս

20.07.2012 18:52


Ամուրի շրջանի նահանգապետը Չինաստանի սահմանը հատել է լողալով

Ամուրի շրջանի նահանգապետը Չինաստանի սահմանը հատել է լողալով

Ամուրի շրջանի նահանգապետ Օլեգ Կոժեմյակոն մասնակցել է Բլագովեշչենսկից դեպի չինական Հեյխե լողալու միջոցառմանը։ Այդ տարածաշրջանի կառավարության կայքում ասվում է, որ միջոցառումն անց է կացվել «Ընկերություն» անվան ներքո։ Բացի նահանգապետից, լողին մասնակցել է մոտ 80 մարզիկ, այդ թվում և տեղի մարմնամարզության և սպորտի նախարարը։

Չինական կողմից գետը հատել է 120 մարդ՝ 12–73 տարեկան։

Հեյխե և Բլագովեշչենսկ քաղաքները գտնվում են Ամուր գետի ափին։ Միջոցառման մասնակիցները լողալով անցել են մոտ 1300 մետր։

Օգոստոսի 14–ին Ամուրի շրջանում տեղի են ունենալու նահանգապետի ընտրություններ։ Կոժեմյակոն համարվում է «Եդինայա Ռոսիայի» ամենահավանական թեկնածուն։ Նա այս պաշոտնին է 2008 թվականից։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը