Հաշվարկվել է 883.8 հազար դրամ գումարով շրջակա միջավայրին հասցված վնաս
2012 թվականի հուլիսի 2-ից 14-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության կողմից, իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների քննության և եռամսյակային հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել է 1850.0 հազ.դր ընդհանուր գումարով վարչական տուգանքի 29 որոշում և հաշվարկվել 883.8հզ.դր. գումարով շրջակա միջավայրին հասցված վնաս:
Մասնավորապես`
Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ
Գեղարքունիքի ՏԲ աշխատակիցների և ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի ՄՎ Սևանի, Մարտունու, Ճամբարակի բաժինների հետ համատեղ իրականցված վերահսկողական աշխատանքների արդյունքում հայտնաբերված խեցգետնի և ձկան ապօրինի որսի 7 դեպքի համար 7 ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 350.0.0հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 7 որոշում և հաշվարկվել է 20.0հազ.դր.գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Բռնագրավված 42,4 կգ խեցգետինները Գեղարքունիքի ՏԲ աշխատակիցների կողմից կազմված համապատասխան արձանագրություններով կենդանի վիճակում բաց են թողնվել Սևանա լիճ:<Սիգ> տեսակի 1.3 կգ ձկները հանձնվել են «Գավառի մանկատուն» ՊՈԱԿ:
Շիրակի ՏԲ աշխատակիցների ստուգայցերի արդյունքում արձանագրված խեցգետնի ապօրինի որսի 1 դեպքի համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր.գումարի վարչական տուգանքի որոշում: Առգրավվել է խեցգետնի որսի 4 հատ փոքր ցանց, իսկ կենդանի խեցգետինները մոտ 3կգ հետ է լցվել ջրամբար:
Բուսական աշխարհի պահպանության ոլորտ
Տավուշի ՏԲ իրականացրել է վարչական վարույթ: Հայտնաբերված ապօրինի ծառահատման 5 դեպքի համար 5 ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 250.0հազ.դր.ընդհանուր գումարի վարչական տուգանքի 5 որոշում:
Կոտայքի ՏԲ աշխատակիցների կողմից հայտնաբերված ապօրինի ծառահատման 3 դեպքի համար 3 ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 150.0հազ.դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 3 որոշում և հաշվարկվել է 247.5հազ.դր.ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Հողերի պահպանության ոլորտ
Արագածոտնի ՏԲ աշխատակիցների կողմից հայտնաբերված 2 դեպքի համար 2 ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 100.0հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում և հաշվարկվել է 100.0հազ.դր.գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Գեղարքունիքի ՏԲ աշխատակիցների և <Սևան ԱՊ> ՊՈԱԿ –ի հետ համատեղ իրականացված վերահսկողական աշխատանքների արդյունքում իրականացվել է
վարչական վարույթ: Ապօրինի շինարարության 1 դեպքի համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0հազ.դր.գումարի վարչական տուգանքի որոշում:
Հանքանյութի ապօրինի տեղափոխում
Շիրակի ՏԲ աշխատակիցների կողմից արձանագրված 2 դեպքի համար 2 ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 100.0հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում:
Գեղարքունիքի ՏԲ իրականացրել է վարչական վարույթ: Հայտնաբերված ավազի ապօրինի տեղափոխման 1 դեպքի համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր. և հաշվարկվել է 6.3հազ.դր.գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Փայտանյութի ապօրինի տեղափոխում
Երևանի ՏԲ աշխատակիցների կողմից արձանագրված խախտման 1 դեպքի համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0հազ.դր. գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 30.0հազ.դր. գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Անտառների վերահսկողության բաժնի աշխատակիցների կողմից արձանագրված խախտման 6 դեպքի համար 6 ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 600.0հազ.դր.ընդհանուր գումարի վարչական տուգանքի 6 որոշում և հաշվարկվել է 480.0հազ.դր.ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Ընդհանուր առմամբ ԲՊՏ կողմից կիրառված պատժամիջոցներից ՀՀ պետ. բյուջե նշված ժամանակահատվածում մուտք է եղել 1.74 մլն. դր. գումար:
ՀՀ բնապահպանության նախարարության մամուլի ծառայություն