Հուլիսի 21-ին կհայտարարվեն Վիկտոր Համբարձումյանի անվ. միջազգային մրցանակի հաղթողները
ՀՀ նախագահի կողմից սահմանված Վիկտոր Համբարձումյանի անվ. միջազգային մրցանակի 2012թ. հաղթողը հայտնի կդառնա հուլիսի 21-ին, իսկ մրցանակի հանձնման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա սեպտեմբերի 18-ին:
Հուլիսի 21-ին (շաբաթ) ժամը 12:00-ին ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի փոքր դահլիճում տեղի կունենա Վիկտոր Համբարձումյանի անվ. մրցանակի միջազգային հանձնաժողովի նախագահ ակադ. Ռադիկ Մարտիրոսյանի և նույն հանձնաժողովի գիտական քարտուղար Արեգ Միքայելյանի մամուլի ասուլիսը: Կներկայացվեն Վիկտոր Համբարձումյանի անվ. միջազգային մրցանակի դերը միջազգային գիտական մրցանակների շարքում, մրցանակի հետ կապված հարցեր և կհայտարարվեն 2012թ. մրցանակաբաշխության արդյունքները: Կներկայացվեն նաև հաղթողների գիտական գործունեությունն ու նվաճումները:
Հասցե՝ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահություն, Երևան 0019, Բաղրամյան 24ա, 2-րդ հարկ:

Հայկական աստղագիտական ընկերություն