Լրահոս

20.07.2012 11:28


Ստուգումների կազմակերպման և դիտարկման վարչությունը խորհրդակցություն է անցկացրել Գյումրու ՏՀՏ-ում

Ստուգումների կազմակերպման և դիտարկման վարչությունը խորհրդակցություն է անցկացրել Գյումրու ՏՀՏ-ում

Վերլուծական կարողությունների զարգացումը 2012-ին ՊԵԿ բարեփոխումների առաջնահերթություններից է հռչակված: Ստուգումներն իրականացնելով ընտրողականության սկզբունքով Պետական եկամուտների կոմիտեն ստեղծել է ստուգումների կազմակերպման միակենտրոն համակարգ: Միաժամանակ խնդիր է  դրվել ձևավորել ստուգումների միասնական ձեռագիր, որը միատեսակ պետք է գործի հանրապետության ամբողջ տարածքում, հետևաբար տեղերում առավել ևս կարևորվում է վերլուծական կարողությունների զարգացումը: Այդ նպատակով կոմիտեի ստուգումների կազմակերպման և դիտարկման վարչության թիմը` վարչության պետ Հասմիկ Թորոսյանի ղեկավարությամբ մարզային խորհրդակցությունների շարք է սկսել, հերթական կանգառը հանրապետության երկրորդ քաղաքում էր` տարածաշրջանի հարկային տեսչությունների աշխատակցիների հետ: Նման ձևաչափով հանդիպումների նպատակն է վարչության որդեգրած գործելաոճը փոխանցել նաև մարզային գործընկերներին. «Խորհրդակացությունն ուներ հիմնականում ավելի գործնական բնույթ: Մեր նպատակն էր վարչության որդեգրած գործելաոճը տեղայնացնել մարզերում և իրազեկել վարչության աշխատակիցների կողմից ստուգումների անցկացման գործընթացում կիրառվող վերլուծական և հսկողական նոր գործիքների, նորույթների մասին»,-ընդգծել է ստուգումների կազմակերպման և դիտարկման վարչության պետը:

Ստուգումների կազմակերպման և դիտարկման վարչությունը մարզերում հիմնականում տարածքային ստորաբաժանումների հետ համատեղ է իրականացնում ստուգումները, հետևաբար, խորհրդատվական աջակցությունը մարզային գործընկերներին ճիշտ ժամանակին է` պայմանավորված ստուգումների իրականացման նոր ռազմավարությամբ: □Խորհրդակցությունը փաստեց, որ նման ձևաչափով հանդիպումների անհրաժեշտությունը կա տեղերում և այդ աշխատանքները  մեր կողմից ունենալու են շարունակական բնույթ□,-վստահեցրել է Հասմիկ Թորոսյանը: Տարածքային հարկային տեսչությունների աշխատակիցները, կարևորելով նման հանդիպումների անհրաժեշտությունն, ընդգծել են, որ խորհրդակցությունն անցել է գործնական մթնոլորտում, ինչի արդյունքում տարածաշրջանի հարկային տեսչությունների աշխատակիցները հնարավորություն են ունեցել ծանոթանալ նոր գործիքներին, որոնց կիրառումն էապես կբարձրացնի աշխատանքի արդյունավետությունը:

Բացառել անհարկի միջամտությունը բիզնեսին. նախ կանխարգելիչ միջոցառումներ ձեռնարկել, հետո նոր միայն ստուգումներ կատարել. □Մեր նպատակն է օգնելով բիզնես միջավայրին` կանխարգելել խախտումները□,-հանդիպման ընթացքում ընդգծել է Հասմիկ Թորոսյանը: Այն հնարավորություն կտա ստուգումների նվազեցմամբ, միաժամանակ բարձրացնել հսկողության արդյունավետությունը և  տարբերակված մոտեցում ցուցաբերել բարեխիղճ և հարկային դաշտը շրջանցող հարկատուների նկատմամբ

 ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

 

Այս խորագրի վերջին նյութերը