Երևանի ավագանու ընտրություններ 2009թ. Հարուցվել է քրեական գործ՝ լցոնումների, լրագրողների, դիտորդների նկամամբ բռնությունների հրապարակումների կապակցությամբ
ՀՀ գլխավոր դատախազի մոտ այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են 2009 թվականի մայիսի 31-ին կայացած Երևանի ավագանու ընտրությունների ընթացքում ընտրախախտումների վերաբերյալ ահազանգերն ու ԶԼՄ-ների հրապարակումները, դրանց ստուգման արդյունքները:
Հանձնարարվել է ապահովել դատախազական պատշաճ հսկողություն՝ ընտրախախտումների վերաբերյալ ահազանգերի, այդ թվում՝ մամուլի հրապարակումների օրենքով սահմանված կարգի քննարկման նկատմամբ:
Նկատի ունենալով, որ մամուլի հրապարակումներում նշվել են, թե որոշ տեղամասերում կատարվել են լցոնումներ՝ ՀՀ գլխավոր դատախազությունն այսօր գրավոր դիմել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովին՝ թվով 8 տեղամասերում վերահաշվարկ կատարելու և արդյունքները դատախազությանը ներկայացնելու համար: Միաժամանակ հանձնարարվել է հարուցել քրեական գործ՝ Մալաթիա - Սեբաստիա համայնքի տարբեր տեղամասերում լցոնումների, լրագրողների, դիտորդների նկատմամբ բռնություն գործադրելու վերաբերյալ ԶԼՄ-ների հրապարակումների կապակցությամբ՝ իրականացնելու նախաքննություն հրապարակումներում մատնանշված հանգամանքները պարզելու, ընտրախախտում կատարած անձանց ի հայտ բերելու և նրանց պատասխանատվության ենթարկելու հարցը լուծելու համար: Քրեական գործով նախաքննությունը կիրականացնի ՀՀ հատուկ քննչական ծառայությունը:
ՀՀ գլխավոր դատախազը հանձնարարել է քրեական գործ հարուցել նաեւ Էրեբունու տարածքում տեղակայված թիվ 9/1 ընտրատեղամասում լրագրողների հետ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ՝ թելադրված քննչական գործողություններ կատարելու և բազմակողմանի քննություն կատարելու անհրաժեշտությամբ: Քրեական գործով նախաքննությունը հանձնարարվել է ոստիկանության Էրեբունու բաժնին:
Որոշ ընտրատեղամասերում գրանցված միջադեպերի վերաբերյալ հրապարակումների ստուգումները շարունակվում են և դրանց արդյունքների մասին հանրությանը կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն:
Ընտրախախտումների վերաբերյալ բոլոր ահազանգերը գրանցվել են և ուղարկվել համապատասխան մարմիններ՝ օրենքով սահմանված կարգով ստուգման:
Դիմում և ակնկալում ենք, որ ընտրախախտումների վերաբերյալ ահազանգեր հնչեցրած քաղաքացիները, կուսակցությունները, նախընտրական դաշինքներն ու հասարակական կազմակերպությունները նախաքննություն իրականացնող մարմիններին կտրամադրեն ընտրախախտումների վերաբերյալ իրենց կողմից հնչեցրած ահազանգերի հիմք հանդիսացած տվյալները: