Իսպանիայում բողոքի գործողությունն ավարտվել է ոստիկանների հետ բախմամբ
Մադրիդում տեղի ունեցած բողոքի լայնածավալ գործողությունները՝ ընդդեմ կառավարության տնտեսական քաղաքականության, ավարտվել են ոստիկանների հետ բախմամբ։ Ցուցարարները փորձել են ներխուժել խորհրդարանի շենք՝ իրավապահ մարմինների վրա քարեր և շշեր նետելով։ Ի պատասխան՝ ոստիկանները մահակներ և ռետինե փամփուշտներ են կիրառել։ Մի քանի տասնյակ մարդ կալանավորվել է։
Ընդդեմ կառավարության բողոքի գործողություններն ընթանում են արդեն մի քանի օր, սակայն երեկ դրանք լայնածավալ բնույթ են ստացել և ընդգրկել մոտ 80 խոշոր քաղաքներ։ Հուլիսի 19–ին բողոքի գործողությանն ընդհանուր առմամբ մասնակցել է ավելի քան կես միլիոն մարդ։
Իսպանիան համարվում է ԵՄ երկրներից գործազրկության ամենամեծ ցուցանիշն ու բյուջեի դեֆիցիտն ունեցողը։

7or.am