Լրահոս

20.07.2012 09:57


Ամերիկացի զիվորականներին թույլատրել են գեյ–շքերթին մասնակցել համազգեստով

Ամերիկացի զիվորականներին թույլատրել են գեյ–շքերթին մասնակցել համազգեստով

Պենտագոնն ԱՄՆ պատմության մեջ առաջին անգամ զինվորականներին թույլատրել է միասեռականների շքերթին մասնակցել համազգեստով։ Թույլտվությունը վերաբերում է միայն Սան–Դիեգոյում հուլիսի 21–ին կայանալիք գեյ–շքերթին։ Իր այս որոշումը Պենտագոնը բացատրել է դրա վերաբերյալ համատարած հետաքրքրությամբ, ինչպես նաև՝ կազմակերպիչների ակտիվ կոչերով՝ զինվորականներին թույլատրել միջոցառմանը մասնակցել համազգեստով։

Սան–Դիեգոյի գեյ–շքերթին մասնակցելու ցանկություն է հայտնել ավելի քան 300 զինծառայող։ Նախորդ տարի նրանք շքերթին մասնակցում էին իրենց զորամասերի անունը կրող շապիկներով, քանի որ համազգեստով մասնակցելու թույլտվություն Պենտագոնից չունեին։ Իսկ այս տարի Պենտագոնը հունիսը հայտարարել էր սեռական փոքրամասնությունների ամիս և ոչ ավանդական կողմնորոշում ունեցող զինծառայողների պատվին  հրավառություն էր կազմակերպել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը