Տիմոշենկոն անհայտ ծագման մաշկային հիվանդություն է ձեռք բերել
Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոն անհայտ ծագման մաշկային հիվանդությամբ է տառապում։ Այս մասին ասել է Տիմոշենկոյի պաշտպանը։ Նրա խոսքերով՝ նախկին վարչապետի մաշկի վրա ցան է հայտնվել և ծածկել մարմնի ավելի քան 50 տոկոսը։ Դեմքը չի տուժել. ցանը մեջքի և ձեռքերի վրա է։ Բժիշկները չեն կարողացել պարզել դրա պատճառները։
Մայիսի 9–ին քրեակատարողական հիմնարկից Տիմոշենկոն հիվանդանոց էր տեղափոխվել ողնաշարի հիվանդության պատճառով։ Հայտնաբերվել էր, որ նա միջողնաշարային սկավառակների ճողվածք ունի։
Տիմոշենկոն հայտարարել էր, թե չի վստահում Ուկրաինայի առողջապահության նախարարության բժիշկներին և պնդել էր, որ իր բուժմամբ զբաղվեն գերմանացիները։

7or.am