Փորձագետ. «Սերիալները ողջ հեռուստաեթերը գրավել են հեռուստատեսությունների ծրագրային քաղաքականության բացակայության պատճառով»
Հեռուստաեթերը ցածրորակ հաղորդումներով և ամբողջությամբ սերիալներով լցնելը «Հայկական ՓԻԱՌ ասոցացիա» գիտատեղեկատվական հասարակական կազմակերպության նախագահ Աստղիկ Ավետիսյանի կարծիքով պայմանավորված է նրանով, որ այսօր հեռուստատեսությունները գործում են առանց ծրագրային որևէ քաղաքականության։
–Դա սերիալային փոսն է, որ չի թողնում՝ մտածելակերպ, ճաշակ ձևավորվի,–հրավիրված մամլո ասուլիսին հայտարարել է Ավետիսյանը՝ նշելով, թե ինքը անձամբ եկել է այն եզրահանգման, որ սերիալները գրավել են ողջ հեռուստաեթերը:
Միաժամանակ բանախոսը չի խուսափել խոսել սերիալների դրական միտումների մասին.
–Այսօր որակապես լավ սերիալներ են նկարահանվում։ Բացի այդ, հասարակության այն հատվածը, որը թատրոն չի կարողանում գնալ, նույն սերիալների միջոցով ծանոթանում է հայտնի դերասաններին, ուղղակի պետք է հստակ լինի սերիալների քաղաքականությունը:
Աստղիկ Ավետիսյանը կողմ է արտահայտվել եթերի մաքրման համար մասնագիտական խորհրդի ստեղծմանը, որը, ըստ փորձագետի, կզտի, կֆիլտրի եթերը և կհեռարձակի միայն լավագույնը:

7or.am