ՌԴ–ում Սիրիայի դեսպանը հերքել է Ասադի կնոջ՝ Մոսկվա փախչելու մասին տեղեկատվությունը
Մոսկվայում Սիրիայի դեսպան Ռիյադ Հադադը հայտարարել է, որ նախագահ Բաշար Ասադի կինը չի ժամանել Ռուսաստան: Այս մասին տեղեկացնում է «Ինտերֆաքս» գործակալությունը:
«Բաշար Ասադի կինը գտնվում է ամուսնու կողքին` Դամասկոսում: Ներկա պահին նա իր ընտանիքի հետ է»,–այսօր գործակալությանը ասել է ՌԴ–ում Սիրիայի դեսպանը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ տարբեր լրատվամիջոցներ, այդ թվում նաև բրիտանական «Գվարդիան» թերթը, հաղորդում էին, թե Դամասկոսում նախագահական պալատի վրա ընդդիմադիր ուժերի հարձակվելու սպառնալիքների պատճառով Բաշար Ասադի կինը` Էսմա Ասադը, տեղափոխվել է Մոսկվա: