Լրահոս

19.07.2012 15:51


Ժամը 14-ի դրությամբ ԼՂՀ –ում քվեարկել է ընտրողների գրեթե 50 տոկոսը

Ժամը 14-ի դրությամբ ԼՂՀ –ում քվեարկել է ընտրողների գրեթե  50 տոկոսը

Ժամը 14-ի տվյալներով Արցախի նախագահի ընտրություններին մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 49,93 տոկոսը: Այս մասին տեղեկացնում է ԼՂՀ ԿԸՀ–ն։

Ստեփանակերտում մասնակցությունը կազմել է  44,31 տոկոս, Ասկերանի շրջանում՝ 59,86, Հադրութի շրջանում` 61,80, Մարտակերտի շրջանում` 56,43, Մարտունու շրջանում` 43,43, Շահումյանի շրջանում` 63,31, Շուշիի շրջանում` 53,17, Քաշաթաղի շրջանում` 44,4 տոկոս:

Երևանում գտնվող ԼՂՀ ներկայացուցչությունում քվեարկությանը արդեն մասնակցել է 276 ընտրող:

Քվեարկության ընթացքի վերաբերյալ ԼՂՀ ԿԸՀ–ի հաղորդագրությունները կհրապարակվեն 3 ժամը մեկ: Համաձայն գործող օրենսդրության՝  քվեարկության փուլը կավարտվի ժամը 20:00-ին:

Այս խորագրի վերջին նյութերը