Լրահոս

19.07.2012 15:26


«48 ժամվա ընթացքում Դամասկոսն ահաբեկիչներից կմաքրվի»

«48 ժամվա ընթացքում Դամասկոսն ահաբեկիչներից կմաքրվի»

Սիրիայի կառավարությունը խաղաղ բնակչությանը 48 ժամ է տվել` ընդդիմադիրներով բնակեցված շրջաննեից հեռանալու համար: Համաձայն այդ տեղեկատվության` բնակիչները մինչև իսլամական աշխարհում Ռամադանի սկիզբը ժամանակ ունեն «կրակի գոտիներում» տեղակայված իրենց բնակարաններից հեռանալու համար։ Այս մասին տեղեկացնում է «Ֆրանս պրես» գործակալությունը։

Միաժամանակ, տեղի բնակիչներն ասում են, որ ռազմական գործողություններից փրկվածներն անգամ գնալու տեղ չունեն, քանի որ բախումներ ընթանում են ողջ քաղաքում:

Սիրիայի գեներալներից մեկը, ով ցանկացել է անհայտ մնալ, «Farsnews»-ին ասել է, թե առաջիկա 48 ժամում «Դամասկոսն ահաբեկիչներից կմաքրվի»։

Նշենք, որ Դամասկոսից արդեն մի քանի հազար մարդ է հեռացել:

Այս խորագրի վերջին նյութերը