Լրահոս

19.07.2012 14:25


Պետական պարտքի վերաբերյալ տեղեկատվությունը կհրապարակվի ամսական պարբերականությամբ

Պետական պարտքի վերաբերյալ տեղեկատվությունը կհրապարակվի ամսական պարբերականությամբ

Ս.թ. հուլիս ամսից ՀՀ ֆինանսների նախարարությունը սկսում է  ՀՀ պետական պարտքի վերաբերյալ ամսական պարբերականությամբ տեղեկագրի հրապարակումը՝http://minfin.am/main.php?lang=1&mode=ppmreports&iseng=1&isarm=1 : Տեղեկագիրն այսուհետ կհրապարակվի մինչև հաջորդ ամսվա հինգերորդ աշխատանքային օրը և կներառի օպերատիվ տեղեկություններ` հաշվետու ամսվա ընթացքում պետական պարտքի գծով կատարված գործառնությունների և հաշվետու ամսվա վերջի դրությամբ պետական պարտքի վերաբերյալ: Յուրաքանչյուր եռամսյակի երրորդ ամսվա համար հրապարակվող տեղեկագիրը կամփոփի հաշվետու եռամսյակի արդյունքները և կներառի ցուցանիշների ավելի լայն շրջանակ:
Իսկ ՀՀ պետական պարտքի վերաբերյալ առավել համապարփակ տեղեկատվությունը, ինչպես նախկինում, կշարունակվի հրապարակվել ՀՀ պետական պարտքի մասին կիսամյակային և տարեկան հաշվետվություններում:

Այս խորագրի վերջին նյութերը