Լրահոս

19.07.2012 14:15


ՀԱԿ. «ԼՂ հիմնական ռեսուրսներից պետք է լինի ժողովրդավարական ինստիտուտների անհամեմատ ավելի բարձր մակարդակը»

ՀԱԿ. «ԼՂ հիմնական ռեսուրսներից պետք է լինի ժողովրդավարական ինստիտուտների անհամեմատ ավելի բարձր մակարդակը»

Այսօր Լեռնային Ղարաբաղի հանրապետությունում տեղի են ունենում հերթական նախագահական ընտրությունները: Կոչ ենք անում ԼՂՀ իշխանություններին` անել հնարավորը՝ ապահովելու համար օրինական, ազատ եւ արդար ընտրություններ: Թե ռազմի դաշում եւ թե դիվանագիտական ասպարեզում Ադրբեջանի հետ տարվող անհավասար պատերազմում ԼՂ հիմնական ռեսուրսներից պետք է լինի ժողովրդավարական ինստիտուտների անհամեմատ ավելի բարձր մակարդակը և կենսունակությունը, ինչը միանշանակորեն կնկատվի միջազգային հանրության կողմից: Վերջինիս արձագանքը ընտրություններին մեծապես պայմանավորված է լինելու հենց ընտրությունների որակով: Միեւնույն ժամանակ, ազատ եւ արդար ընտրությունների ամենամեծ պահանջատերը Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն է, որի օրինակարգ իշխանությունները նոր լիցքեր կստանան ԼՂ պետական շահերը բանակցային գործընթացում առաջ մղելիս: Եւ վերջապես, օրինական ընտրությունները ԼՂՀ անվտանգության հարց է, ինչը չեն կարող չգիտակցել ընտրություններում ներգրավված բոլոր կողմերը:

Կոչ ենք անում նաեւ Հայաստանի իշխանություններին անհապաղ խորհրդատվություններ սկսել բարեկամ երկրների համապատասխան գերատեսչությունների հետ՝ ապահովելու, մասնավորապես, ԼՂ հակամարտության կարգավորման միջնորդ երկրների, ինչպես նաեւ հարեւան, ՀԱՊԿ եւ ԵՄ անդամ պետությունների դրական վերաբերմունքը ԼՂ նախագահական ընտրություններին: 

Այս խորագրի վերջին նյութերը