Չերեմշանկա օդանավակայանում կինը ԱՆ–24 ինքնաթիռի պտուտակներից փրկվել է իր մոտ եղած անձեռոցիկների և սրբիչների պարկի շնորհիվ։ Այդ կինը օդանավակայանի հավաքարարն է եղել։ Ավիատեխնիկի հորդորները՝ հեռու գնալ միացված շարժիչից, նա չի լսել և ընկել է պտուտակների թիերի հարվածի տակ։ Հիմնական հարվածը հասել է պարկին։ Երբ օդաչուները նկատել են թռիչքուղու վրայով սավառնող անձեռոցիկները և կտորի մնացորդները, անջատել են շարժիչը։ Կնոջը գլխի, կրծքավանդակի և ձեռքերի վնասվածքներով տեղափոխել են հիվանդանոց։ Թե ինչպես է նա հայտնվել միացված շարժիչով ինքնաթիռի մոտ, հետաքննությունը դեռ պետք է պարզի։
Անձեռոցիկների պարկը կնոջը փրկել է մահից

7or.am