Լրահոս

19.07.2012 13:06


Փոխոստիկանապետ. «Աննախադեպ աճել է նոր անձնագրերի ստացման (փոխանակման) համար դիմողների թիվը»

Փոխոստիկանապետ. «Աննախադեպ աճել է նոր անձնագրերի ստացման (փոխանակման) համար դիմողների թիվը»

Կառավարության այսօրվա նիստում, անդրադառնալով  անձնագրերի տրամադրման խնդիրին, ՀՀ փոխոստիկանապետ Արթուր Օսիկյանն ասել է, որ 2012թ. առաջին կիսամյակում աննախադեպ աճել է նոր անձնագրերի ստացման (փոխանակման) համար դիմողների թիվը։

«2011թ. առաջին կիսամյակում անձնագիր ստանալու դիմում էր ներկայացրել 171 հազ. մարդ, իսկ այս տարվա առաջին կիսամյակում` 30 հազ.–ով ավելի»,–ասել է փոխոստիկանապետը՝ նշելով, որ հունիսի 1-ից ՀՀ քաղաքացիները կարող են դիմել նաև կենսաչափական անձնագրեր ստանալու համա, սակայն սպասվածին հակառակ` դիմումների քանակը քիչ է, ընդամենը 800:

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, վերջին շրջանում անձնագրերի տրամադրման հետ կապված՝ քաղաքացիներից բազմաթիվ բողոքներ են ստացվում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը