Լրահոս

19.07.2012 12:30


Կհրապարակվի ՀՔԱ Վանաձորի գրասենյակն ընդդեմ Վ. Գասպարյանի գործով վճիռը

Կհրապարակվի ՀՔԱ Վանաձորի գրասենյակն ընդդեմ Վ. Գասպարյանի գործով վճիռը

2012 թ. հուլիսի 20-ին՝ ժամը 12:55-ին, Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ա. Սուքոյանի նստավայրում (ք. Երևան, Թբիլիսյան խճ. 3/9) նշանակված է «Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ-ն ընդդեմ Վլադիմիր Գասպարյանի՝ պատվին, արժանապատվությանը և գործարար համբավին պատճառված վնասի հատուցման պահանջի վերաբերյալ գործով վճռի հրապարակումը:

Գործով վճռի հրապարակումը նախատեսված էր 2012 թ. հուլիսի 11-ին, սակայն դատավոր Ալեքսեյ Սուքոյանը որոշել է, որ Վլադիմիր Գասպարյանի կողմից հնչեցված արտահայտությունները, որոնք վիրավորել են Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի պատիվն ու արժանապատվությունը, լրացուցիչ փորձաքննության կարիք ունեն:

Հիշեցնենք, որ կազմակերպության կողմից հայցադիմում ներկայացնելու համար հիմք էին հանդիսացել Վլադիմիր Գասպարյանի կողմից 2011 թ. հոկտեմբերի 17-ին www.hraparak.am էլեկտրոնային էջում և 2011 թվականի հոկտեմբերի 15-ին «Զինուժ» ծրագրում Վլադիմիր Գասպարյանի կողմից տրված հարցազրույցները:

Այս խորագրի վերջին նյութերը