Լրահոս

19.07.2012 09:01


Այսօր ԼՂՀ–ն ընտրում է իր նախագահին

Այսօր ԼՂՀ–ն ընտրում է իր նախագահին

Այսօր՝ հուլիսի 19-ին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում կայանում են երկրի պատմության մեջ թվով հինգերորդ նախագահական ընտրությունները։

Ժամը 08:00-ին Արցախում  բացվել է 273 ընտրատեղամաս, ևս մեկը գտնվում է Հայաստանում ԼՂՀ-ի ներկայացուցչությունում` Հայաստանում ժամանակավոր բնակվող կամ գտնվող ԼՂՀ-ի քաղաքացիների համար: Ցուցակներում ընտրողների թիվը կազմում է 98 հազ. 909 մարդ:

Երկրի նախագահի պաշտոնի համար պայքարում են երեք թեկնածու` Հայաստանի պետական ագրարային համալսարանի գիտաուսումնական գծով պրոռեկտոր Արկադի Սողոմոնյանը, ԼՂՀ Ազգային ժողովի անկուսակցական պատգամավոր Վիտալի Բալասանյանը և ԼՂՀ գործող նախագահ Բակո Սահակյանը:

Ընտրություններին հետևում են շուրջ 80 դիտորդներ ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Կանադայից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Ավստրիայից, Չեխիայից, Իռլանդիայից, Լեհաստանից, Կիպրոսից, Հունգարիայից, Բուլղարիայից, Իսրայելից, Արգենտինայից, Ուրուգվայից, ինչպես նաև Հայաստանից։

Նշենք, սակայն, որ Եվրոպական Միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը երեկ հայտարարություն է տարածել, որտեղ նշել է, որ այս ընտրությունները չպետք է հանգեցնեն ԼՂ կարգավիճակի փոփոխության, քանի որ դա կխոչընդոտի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը։

Այս խորագրի վերջին նյութերը