ՀՀԿ–ի փուչիկների գործով մեղադրանք է առաջադրվել Սերոբ Բոզոյանին
2012թ. մայիսի 4-ին ՀՀԿ–ի հանրահավաք–համերգի ժամանակ պայթած փուչիկների գործով մեղադրյալի անունը հայտնի է դարձել։ Քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 2-րդ մասով՝ անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկելը կամ իրացնելը և վնաս պատճառել երկու կամ ավելի մարդկանց առողջությանը, մեղադրանք է առաջադրվել քաղաքացի Սերոբ Բոզոյանին։ Որպես խափանման միջոց կիրառվել է ստորագրությամբ երկրից չբացակայելը։ Այլ մանրամասներ հայտնի չեն։
Հիշեցնենք, որ փուչիկների պայթյունից տուժել էր 150 մարդ։

7or.am