Լրահոս

19.07.2012 01:54


Այսօր շարունակվելու ՀԱԿ ակտիվիստների գործով դատական նիստը

Այսօր շարունակվելու ՀԱԿ ակտիվիստների գործով դատական նիստը

Այսօր` հուլիսի 19-ին, ժամը 15.00-ին Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տեղի է ունենալու Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստներ Սարգիս Գեւորգյանի, Դավիթ Քիրամիջյանի, Տիգրան Առաքելյանի եւ Արտակ Կարապետյանի գործով դատական նիստը: Նիստի ժամանակ երիտասարդները և նրանց փաստաբան Ստեփան Ոսկանյանը ներկայացնելու են իրենց պաշտպանական ճառերը: 

  

 Հիշեցնենք, որ անցած տարվա օգոստոսի 9-ին Խնկո Ապոր անվան գրադարանի մոտ տեղի ունեցած միջադեպի հետ կապված ոստիկանության Կենտրոնի բաժին բերման էին ենթարկվել Հայ ազգային կոնգրեսի 7 ակտիվիստներ, ավելի ուշ, երիտասարդներից 4-ի մասով գործն ավարտվել էր եւ ուղարկվել դատարան, մյուս երեք երիտասարդների մասով գործը դեռեւս գտնվում է ՀՔԾ-ում: Վեց երիտասարդները ստորագրությամբ ազատ էին արձակվել, իսկ Տիգրան Առաքելյանը մինչ այժմ կալանավորված է: Ըստ ոստիկանության՝ գրադարանի մոտ միջադեպի սկսել էր այն բանից, երբ ոստիկանները մի երիտասարդի հորդորել էին շանը ման տալ դնչկալով, մինչդեռ երիտասարդների պնդմամբ՝ միջադեպը սկսվել էր ոստիկանների սադրիչ գործողությունների հետեւանքով:       

Այս խորագրի վերջին նյութերը