Լրահոս

19.07.2012 09:42


Անժելա Սարգսյանի տղամարդը կարել է բերանը

Անժելա Սարգսյանի տղամարդը կարել է բերանը

Կարեն Արայանը, ով հանրությանը հայտնի է որպես դերասանուհի Անժելա Սարգսյանի տղամարդ, «Նուբարաշեն» ՔԿՀ-ում անժամկետ հացադուլ է հայտարարել։ Այժմ նա բժիշկների հսկողության տակ է։

Կարեն Արայանը բաց նամակ է հղել ՀՀ նախագահին և պաշտոնատար այլ անձնաց։  

«Ես` Կարեն Արայանս, անհիմն մեղադրվում եմ դերասանուհի Անժելա Սարգսյանի պոռնկագրական բնույթի լուսանկարը տարածելու և նրա ընտանեկան գաղտնիքը բացահայտելու մեջ, այսինքն` ՀՀ Քրեական օրենսգրքի 263-րդ հոդվածի 1-ին մասով և 144-րդ հոդվածով: Ողջ մեղադրանքը հիմնված է շինծու ապացույցների և ոչ ճիշտ որակված փաստերի վրա: Ես պնդում եմ, որ այդ արարքը կատարել է հենց ինքը` Անժելա Սարգսյանը, սակայն մինչ այսօր չի ստուգվել նույնիսկ նրա համակարգիչը։ Ես ինձ մեղավոր չեմ ճանաչել ու չեմ ճանաչում, քանի որ ես ոչ մի պոռնկագրական բնույթի լուսանկար ոչ մեկին ոչ մի կերպ չեմ փոխանցել ու չեմ ցուցադրել: Դատարանը նույնիսկ չի կարողանում վկաներին բերման ենթարկել դատական նիստերին, և արդեն հինգերորդ ամիսն է, ինչ այդ պատճառով դատավարությունը հետաձգվում է ու չունի ընթացք: Մերժվել են իմ խափանման միջոց կալանքը վերացնելու և գործը կարճելու վերաբերյալ միջնորդությունները, և 2011 թվականի հոկտեմբերի 5-ից մինչև այսօր ես գտնվում եմ ապօրինի կալանքի մեջ: Ուստի ելնելով վերոգրյալից ես այսօրվանից՝ կարել եմ բերանս ու հայտարարում եմ անժամկետ հացադուլ և պահանջում եմ արդարության վերականգնում: Ես հացադուլից դուրս կգամ այն ժամանակ, երբ կգտնվեմ ազատության մեջ»,–ասված է նամակում:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը