Երեկ հեռախոսազրույց է տեղի ունեցել ՌԴ և ԱՄՆ նախագահների միջև։ Այս մասին տեղեկացնում է «Ինտերֆաքս» գործակալությունը` վկայակոչելով ՌԴ նախագահի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովին: Զրույցը տեղի է ունեցել ամերիկյան կողմի նախաձեռնությամբ։
Պեսկովի խոսքով՝ Բարաք Օբաման Կուբանի աղետալի ջրհեղեղի կապակցությամբ իր ցավակցությունն է հայտնել։ Ապա իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ ԱՄՆ նախագահը քննարկել է Սիրիայում ստեղծված իրավիճակը։
–Նախագահները հանգամանորեն քննարկել են Սիրիայում տիրող իրավիճակը և փաստել, որ դրությունը գնալով սրվելու միտում ունի,–մամուլին հաղորդել է Դմիտրի Պեսկովը։
Պուտինն ու Օբաման քննարկել են Սիրիայի հարցը